Հայոց ցեղասպանության մասին օրենքով Ֆրանսիան հիշեցրեց, թե որտեղ է գտնվում ժողովրդավարության բնօրրանը

PanARMENIAN.Net - «Բարի քեռիներ» ոչ մի տեղ չկան. ոչ ԱՄՆ-ում, ոչ Ռուսաստանում, ոչ ԵՄ-ում: Այն ամենն, ինչ արվում է, արվում է սեփական շահերը հաշվի առնելով: Սակայն «եվրոպական ընտանիքն» ունի արժեքների իր համակարգը: Երբ նա հեռանում է դրանից, պարտվում է: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է «Եվրաինտեգրում» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը: Նա հիշեցրել է, որ ժամանակին Հայաստանի հարցով երկու զեկուցում է եղել. Եժի Յասկերնյաի եւ Դեվիդ Ատկինսոնի, որոնք ուղղակիորեն հակասում էին միմյանց: Երբ նման բան է տեղի ունենում, կորում է հանրության վստահությունը: «Այս կապակցությամբ, շատ ուսուցողական է Ֆրանսիայի օրինակը, որը, ընդունելով օրինագիծը, ցույց տվեց, թե որտեղ է գտնվում ժողովրդավարության բնօրրանը»,-ասել է Կ.Բեքարյանը: Այո', Հայոց ցեղասպանության մասին օրենքը բարձրացվում է այն ժամանակ, երբ որեւէ երկիր ցանկանում է առաջ քաշել իր շահերը եւ դա այնքան էլ լավ չէ Հայաստանի համար: «Սակայն եթե մենք ցանկանում ենք, որպեսզի մեր շահերն էլ լսվեն եւ հաշվի առնվեն, մենք պետք է հստակ կատարենք մեր պարտավորությունները: Ինչ վերաբերում է ԱՄՆ Կոնգրես ներկայացված բանաձեւին, ապա այն հանդիսանում է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու եւս մեկ միջոց, եւ այդ տեսանկյունից, ԱՄՆ-ն վատագույն օրինակն է: Ես չգիտեմ, թե ինչով ամեն բան կավարտվի, գուցե Կոնգրեսն իրոք ընդունի բանաձեւը, սակայն կցանկանայի ընդգծել, որ Թուրքիայի համար ոչ թե ԱՄՆ-ն է հանդիսանում «ռազմավարական» գործընկեր, ինչպես դա սիրում են պնդել, այլ Ռուսաստանը»,-նշել է հայ քաղաքագետը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
    ---