«Կոկա-Կոլա Հելլենիկ»-ի գործադիր տնօրենի այցը Երևան. Հանդիպում թիմին, ծանոթություն ՀՀ-ին ու մշակույթին![]() 2 ապրիլի 2016 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով առաջին անգամ Երևան էր ժամանել «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի» ընկերության գործադիր տնօրեն Դիմիտրիս Լոիսը: Այցը համընկել է մեր երկրում «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերության հիմնադրման 20-ամյակի հետ: Լոիսի այցի հիմնական նպատակներն էին ծանոթանալ երևանյան գրասենյակի աշխատանքին, թիմին, տեղական շուկային, ինչպես նաև ներկայացնել «Կոկա-Կոլա Հելլենիկ» Խմբի տեսլականը: Նպատակներից էր նաև ուսումնասիրել Հայաստանը թե՛ որպես բիզնես միավոր, թե՛ որպես երկիր, ծանոթանալ պատմությանն ու մշակույթին: Այցի ընթացքում Լոիսը հանդիպել է ընկերության աշխատակիցների հետ, կարևորել տեղական շուկայում առկա մարտահրավերները և հնարավորությունները, ձեռքբերումները, ռազմավարական թիրախները և նպատակները՝ միաժամանակ մանրամասնելով Խմբի տեսլականի նրբությունները: Անդրադառնալով թիմի աշխատանքին` ընկերության գործադիր տնօրենը նշել է, որ Խմբում ինչպես փաթեթավորման, այնպես էլ ըմպելիքի որակական չափանիշներով Հայաստանն առաջատարն է: Հանդիպմանն աշխատակիցները հնարավորություն են ունեցել ընկերության ղեկավարից հարցուպատասխանի միջոցով ստանալ իրենց հետաքրքրող անձնական և բիզնես հարցերի պատասխանները: Հանդիպումն ամփոփելիս անդրադառնալով Հայաստանում ընկերության հաջողությանը` գործադիր տնօրենը մատնանշել է հայկական ԴՆԹ-ն որպես բիզնեսի հետագա զարգացման ամուր հիմք: Իր ելույթում Դիմիտրիս Լոիսն անդրադարձել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի»-ի արժեքներին, որոնք են իսկությունը, սպառողի հանդեպ հոգատարությունը, համախմբվածությունը, գերազանցությունն ու կատարելագործումը: Նա կարևորեց նաև հիմնական շահառուների հետ ընկերության գործակցությունը և տարբեր համայնքային ծրագրերում իրականացվող ներդրումները: Ներկայացնելով ընկերության 20 տարվա աշխատանքը՝ Լոիսն ընդգծեց ուղիղ ներդրումների միջոցով Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» ներգրավվածությունը: «Մենք շատ մոտ ենք կանգնած Հայաստանում մեր սպառողներին` պատրաստ ենք մշտապես «զովացնել» նրանց և տրամադրել ապրանքատեսակների լայն ընտրանի: Մեր հայաստանյան թիմն ինձ ոգեշնչեց իր աշխատասիրությամբ ու մեր բիզնեսին անկեղծ նվիրվածությամբ, ինչպես նաև տաղանդավոր մասնագետներին զարգանալու հնարավորություն ընձեռելով: Իմ այցից հետո դեռ երկար կհիշեմ հայ ժողովրդի հյուրընկալությունն ու հարուստ մշակութային ժառանգությունը»,- նշել է ընկերության ղեկավարը: Երկօրյա այցի ընթացքում Դիմիտրիս Լոիսը հասցրել է այցելել նաև Գաֆէսճեան արվեստի կենտրոն, որտեղ շրջելուց հետո կիսվել է ինչպես կենտրոնի մասին, այնպես էլ Հայաստան իր այցելությունից ստացած դրական տպավորություններով: Այցի ընթացքում ընկերության գործադիր տնօրենին ուղեկցել են «Կոկա-Կոլա Հելլենիկ» Խմբի տարածաշրջանային տնօրենները և «Կոկա-Կոլա Ընկերության» բարձրաստիճան ներկայացուցիչները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |