Հայաստանի պաշտպանության նախարարությունը պետք է ավելի քաղաքացիական գերատեսչություն դառնա

PanARMENIAN.Net - «Հայաստանում ռազմական բարեփոխումներ. քաղաքացիական անձնակազմով պաշտպանության նախարարության ապահովում եւ «Պաշտպանության մասին» օրենքի բարեփոխում» թեմայով սեմինարը հաջող է անցել: Այդ մասին Երեւանում լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը: Նրա խոսքերով, քննարկումների ընթացքում մշակվել է գործողությունների ծրագիր զինված ուժերի բարեփոխման բնագավառում: «Մենք հանգել ենք եզրակացության, որ Պաշտպանության նախարարությունը պետք է ավելի քաղաքացիական գերատեսչություն դառնա: Այդ դեպքում անհրաժեշտ է հստակ սահմանազատել Նախարարության եւ Գլխավոր շտաբի ֆունկցիաները, որը ռազմական կառույց է: Հայաստանի համար առաջնահերթ խնդիր է հանդիսանում ՀՀ Պաշտպանության մասին օրենքի բարեփոխումը: Հանգելով քննարկումներից, մենք կարող ենք նույնիսկ նոր օրենք գրել, որն ավելի է համապատասխանում երկրի պահանջներին, որն ընտրել է զարգացման ժողովրդավարական ուղի»,- ասել է ՀՀ ՊՆ փոխնախարարը:



Արթուր Աղաբեկյանը նաեւ նշել է, որ այս տարի Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի ավելի քան 100 միջոցառումների, իսկ 2007 թվականի վերջում կկայանա մեկ սեմինար` Մարշալի Հիմնադրամի Անվտանգության հետազոտությունների կենտրոնի մասնագետների մասնակցությամբ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---