Բելառուսն արգելում է իր բանակին մասնակցել ռազմական գործողություններին արտերկրում 4 ապրիլի 2016 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները քվեարկել են ռազմական դոկտրինի նոր խմբագրության համար` վերանայելով 2002 թ. փաստաթուղթը: Փաստաթղթով արգելվում է Բելառուսի բանակի մասնակցությունը ռազմական գործողություններին արտերկրում, ավելի վաղ հայտարարել էր Բելառուսի պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովը: «Նման բան երբեք չի լինի»,-ասել է նա: Նախարարը հիշեցրել է նաև, որ այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «արդեն խոսել է այդ մասին»: Երկրի ռազմական դոկտրինը պահպանել է պաշտպանական ուղղվածությունը, սակայն այժմ նոր կետեր են ներառվել հիբրիդային պատերազմի և դրան դիմակայելու անհրաժեշտության մասին: Երկրի բանակը նաև պետք է հակազդի դրսից ներքին բախումների հրահրմանը: Առանձին նշված են Բելառուսի դաշնակցային պարտավորությունները Միութենական պետության և ՀԱՊԿ շրջանակում ռազմական օգնության, խաղաղապահ գործողություններին մասնակցության մասին, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: Մարտի 30-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Մայքլ Քարփենթերի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Բելառուսը հավատարիմ է դաշնակցային պարտավորություններին ռազմական ոլորտում, սակայն այլ երկրի տարածքում չի պատերազմի: «Դուք պետք է հասկանաք, որ ինչպես դուք եք դաշնակիցներ ՆԱՏՕ-ի շրջանակում, այնպես էլ մենք դաշինքի մեջ ենք Ռուսաստանի և հետխորհրդային մի շարք պետությունների հետ` նկատի ունեմ ՀԱՊԿ-ը: Մենք չենք թաքցնում մեր դիրքորոշումը ՀԱՊԿ-ում, այն շատ պարզ է` ինչ շահեր էլ ունենան մեր դաշնակիցներն իրենց երկրի սահմաններից դուրս, մենք երբեք չենք պատերազմի ուրիշի տարածքում»,-հայտարարել է Լուկաշենկոն: 2016թ. ապրիլի 3-ին ՀՀ ԱԳՆ էր հրավիրվել Երևանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը: Հանդիպմանն ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը դեսպանին հայտնել է հայկական կողմի խորը տարակուսանքը 2016թ. ապրիլի 2-ին տարածված Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների վերաբերյալ Բելառուսի Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած մի շարք դրույթների կապակցությամբ: Բելառուսի արտաքին գերատեսչությունն ապրիլի 2-ի տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասել էր, թե ղարաբաղյան հակամարտությունը պիտի կարգավորվի «տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության սկզբունքի ու ՄԱԿ Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ համապատասխան որոշումների հիման վրա»: Իգոր Նազարուկին ասվել է, որ նման հայտարարությունը չի համապատասխանում հայ-բելառուսական հարաբերությունների ոգուն և հակադրվում է ՀԱՊԿ ու միջազգային այլ կառույցների շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորություններին, վնաս է հասցնում բանակցային գործընթացին՝ խրախուսելով ուժի կիրառումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |