ՏՏ-ոլորտը հիմնադրամ է ստեղծում՝ աջակցելու տեխնոլոգիական վերազինմանն ու կիբեռանվտանգության համակարգին 6 ապրիլի 2016 - 15:33 AMT PanARMENIAN.Net - ՏՀՏ գործատուների միությունը պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերելու և համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ տեխնոլոգիական վերազինման, կիբերանվտանգության և այլ մասնագիտական հարցերում: Այս մասին ասվում է տեղեկատվական եվ հեռահաղորդակցային տեխնոլոգիաների գործատուների միության հայտարարության մեջ: Հայտարության մեջ ասվում է, որ վերջին օրերի իրադարձություններն ամբողջ աշխարհին ցույց տվեցին ինչպես հայկական զինված ուժերի մարտական բարձր ոգին, այնպես էլ ողջ հայ ժողովրդի համախմբվածություն: «Դիմում ենք Հայաստանի ամբողջ տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների համայնքին, որպեսզի յուրաքանչյուր աշխատակից կամավորության սկզբունքով ամեն ամիս իր աշխատավարձի 1% փոխանցի համապատասխան հիմնադրամին, որի մասին լրացուցիչ կտեղեկացվի։ Իսկ հավաքագրված գումարները կօգտագործվեն Տեխնոլոգիական վերազինման, մասնավորապես՝ կիբեռանվտանգության համակարգի արդիականացման նպատակով»,-ասվում է հայտարարության մեջ: Արձանագրելով, որ այս օրերին Հայաստանում գործող բոլոր տնտեսվարող սուբյեկտներն աշխատել են բնականոն ռեժիմով՝ ՏՀՏ գործատուների միությունը հավաստիացնում է բոլոր օտարերկրյա ներդրողներին, որ որևէ նոր ռիսկի գործոն չի ավելացել երկրում՝ իրենց բիզնես ծրագրերի իրականացման առումով: «Ազգային կոնսոլիդացման ընդհանուր ֆոնի վրա կոչ ենք անում ամբողջ գործարար հանրությանը շարունակել աշխատել ավելի մեծ եռանդով և նվիրումով»,-ասվում է հայտարարության մեջ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար |