Կարս-Ախալքալաք-Բաքու ե/ու-ին Հայաստանի վրա քաղաքական ճնշման միջոց է

PanARMENIAN.Net - Կարս-Ախալքալաք-Բաքու նախագիծն իրական եւ շատ անցանկալի է հայկական կողմի համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է «Կովկաս» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիկտոր Յակուբյանը: «Ես այնքան էլ չեմ հասկանում դրա տնտեսական նպատակահարմարության մասին խոսող քաղաքական գործիչների եւ փորձագետների տրամաբանությունը. դա դժվար է հասկանալ: Ակնհայտ է, որ այդ ճանապարհը կարող է շատ ինտենսիվ կերպով բեռնավորվել եւ ոչ միայն բեռնատար, այլեւ մարդատար գնացքներով»,- ընդգծել է նա:



Նրա խոսքերով, շինարարության նախագիծը կարող է ծախսատար լինել, անվտանգության հարցերի ապահովումը` բարդ, բայց Բաքվի եւ Անկարայի երկաթգծերի միացման համար միջոցներ չեն խնայի: «Ես նույնիսկ զարմանում եմ` ինչպես է, որ նրանք այն արդեն չեն ավարտել: Այլ հարց է, որ ավելի էժան կլիներ վերականգնել Գյումրիով անցնող, արդեն գոյություն ունեցող երկաթգիծը, սակայն, ինչպես մենք գիտենք, սուր քաղաքական խնդիրները տվյալ դեպքում կարող են ավելցուկով փոխհատուցել տնտեսական կարուստները»,- ասել է Յակուբյանը:



Փորձագետը նաեւ վստահ է, որ նախագիծըՀայաստանի վրա քաղաքական ճնշման միջոց է եւ նա, նույնիսկ հայկական կողմից բացարձակ անհավասար զիջումների դեպքում, կյանքի կկոչվի: «Ինչ վերաբերում է տվյալ հարցում ԱՄՆ դիրքորոշմանը, ապա այն այնքան կապված չէ Հայաստանի ճակատագրի վերաբերյալ նրա մտահոգության հետ, որքան թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա ինտրիգի հետ` պայմանավորված Թուրքիայի չափազանց մեծ աշխարհատնտեսական նկրտումներով: Թուրքիայի` առանց այդ էլ մեր տրանզիտային ներուժի մեծացումը ԱՄՆ-ի համար այնքան էլ ցանկալի չէ: Այլ կողմից, այս նախագիծը Վրաստանի համար էլ ձեռնտու չէ, որը լուրջ խաղաթղթեր է կորցնում տարանցիկույթան հարցում` նվազեցնելով Բաթումի եւ Փոթիի նշանակությունը: Ընդհանրապես, Վրաստանի «պարանոցին» թուրք-ադրբեջանական գոտու ամրապնդումը ես համարում եմ վրաց պետականությանը մեկնած ամենաարդիական մարտահրավերներից մեկը: Պարզ է, որ Թբիլիսին, որ ի սկզբանե ամեն կերպ ձգձգում էր Կարս-Ախալքալաք երկաթուղու նախագծի հարցով բանակցությունները, վերջիվերջո, զիջեց Բաքվի եւ Անկարայի կողմից խթանման շնորհիվ: Ինչպես երեւում է, այդ խթանումը գազային բնույթի էր»,- ընդգծել է «Կովկաս» կենտրոնի փորձագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---