Պատերազմի ադրբեջանցի հաշմանդամները բողոքում են իշխանությունների դեմ` այրելով պրոթեզները (վիդեո) 11 ապրիլի 2016 - 16:45 AMT PanARMENIAN.Net - 1991-1994թթ. ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի հաշմանդամներն այրել են իրենց պրոթեզները որպես բողոքի նշան Ադրբեջանի իշխանությունների ճնշման դեմ: Այդ մասին ապրիլի 11-ին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը: Բողոքի ակցիան տեղի է ունեցել ապրիլի 8-ին` Վրաստանի հետ մաքսային անցակետում: Վետերանները բողոքել են հարևան երկրից միրգ ու բանջարեղեն ներմուծելու իշխանությունների արգելքի դեմ, գրում է Lenta.ru-ն: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 64 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է: Ընթերցեք նաև. ԼՂՀ-ն 13 դիակ է հանձնել Ադրբեջանին` թույլ տալով նաև հավաքել դիրքերի դիմաց ընկած տասնյակ դիերը Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման պայմանավորվածությունը «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը»,–գրել է նա Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով Մարտ ամսին նույնպես վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել էր 0.25 տոկոսով Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրեն․ Կարևոր այց ՀՀ` ապրիլի 5–ի բարձր մակարդակի միջոցառումից հետո Նա մի շարք հանդիպումներ կունենա Հայաստանում «Տավուշը հանուն հայրենիքի»․ Իշխանությունը հայտարարել է՝ չի երաշխավորում սահմանազատված տարածքի բնակիչների անվտանգությունը Նշվում է, որ ամբողջ գործընթացը հակասում է Սահմանադրությանն ու օրենքներին, հետևաբար՝ պետք է կասեցվի |