Վարդան Օսկանյանը Փարիզում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ) եւ Բերնար Ֆասյեի (Ֆրանսիա) հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպմանը ներկա կլինի նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:



Նշենք, որ, ինչպես ավելի վաղ հայտնել էին PanARMENIAN.Net ի թղթակցին ՌԴ ԱԳՆ Լեռնային Ղարաբաղի գծով աշխատանքային խմբում, միջնորդները Փարիզում հերթական խորհրդատվություններ կանցկացնեն: Ենթադրվում է, որ խորհրդատվությունների ընթացքում քննարկվելու է մարտին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպման հարցը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---