Փետրվարի 22-ին Բուդապեշտում կսկսվի Ռամիլ Սաֆարովի գործով բողոքարկման դիտարկումը

PanARMENIAN.Net - Փետրվարի 22-ին Բուդապեշտում կսկսվի Հունգարիայի Վերաքննիչ դատարանի նիստը` հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով, կատարված երեք տարի առաջ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Մարգարյանի ընտանիքի շահերը ներկայացնող Նազելի Վարդանյանը: Նրա հետ նիստին մասնակցելու է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ով դատաքնության ժամանակ ներկայացնում էր ՀՀ Պաշտպանության նախարարությունը:



«Մենք չենք կարող ասել` ինչով կավարտվի նիստը, ես գուշակություններ անելու կողմնակից չեմ: Հակառակ կողմը պետք է հիմնավորի հայցը, եւ փաստաթղթերի դիտարկումից հետո դատարանը կարող է կամ ուժի մեջ թողնել դատավճիռը, կամ փոփոխել: Հնարավոր է նաեւ գործն ուղարկեն լրացուցիչ հետաքննության»,- ասել է Վարդանյանը:



Հիշեցնենք, որ 2006 թվականի ապրիլի 13-ին Բուդապեշտի I ատյանի դատարանը Ռամիլ Սաֆարովին դատապարտել է Հունգարիայի օրենսդրության նախատեսված ամենախիստ պատժի` ցմահ բանտարկություն 30 տարիների ընթացքում առանց ներման իրավունքի:



Դատավճռում նշվում է, որ մարդասպանը հանրության համար սպառնալիք էր ներկայացնում եւ կարող էր նորից նման հանցագործություն կատարել, քանի որ բազմից հայտարարել էր, որ պատրաստ է սպանել աշխարհի բոլոր հայերին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---