Խորհրդակցություն. Կարևորվել է ԵՏՄ շրջանակում լատինամերիկյան երկրների հետ գործակցության հաստատումը19 ապրիլի 2016 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի են ունեցել խորհրդակցություններ ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության և ՌԴ ԱԳՆ Լատինական Ամերիկայի վարչության միջև` լատինամերիկյան երկրների հետ գործակցության հարցերով: Կողմերը բարձր են գնահատել լատինամերիկյան թեմատիկայով հայ-ռուսական խորհրդակցություններ անցկացնելու երկու երկրի միջև ձևավորված դրական փորձը: Ներկայացվել են լատինամերկյան տարածաշրջանի երկրների հետ կողմերի փոխգործակցությունը և առկա խնդիրները, նախանշվել են հետագա քայլերը այս ոլորտում առաջիկա գործակցության համար: Կարևորվել են նաև ԵՏՄ շրջանակներում լատինամերիկյան երկրների հետ գործակցության հաստատումը և դրան ուղղված համատեղ քայլերը: Խորհրդակցությունների ավարտին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ընդունել է ՌԴ ԱԳ նախարարության Լատինական Ամերիկայի վարչության պետ Ալեքսանդր Շչետինինին: 2016-ի մարտին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեսպանների հետ քննարկել էր Արգենտինայի և Լատինական Ամերիկայի այլ երկրների հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու հարցը: Նախագահը նշել է, որ թեև ապրանքաշրջանառության ցուցանիշները մեզ բացարձակ չեն գոհացնում, այնուհանդերձ, այս ընթացքում արձանագրված կտրուկ աճը հույս է ներշնչում, որ ծավալները մեծացնելու զգալի ներուժ կա: Նրա խոսքով, շատ կարևոր է, որ Արգենտինան Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալով 5-րդ երկիրն է, և արգենտինյան ներդրումները մեր երկրում հասել են շուրջ 400 մլն դոլարի: Սարգսյանը քննարկված հարցերի, հիմնախնդիրների և ծրագրերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին և համապատասխան գերատեսչություններին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |