Norway Chess. Արոնյանը 1-ին տուրում կիսել է միավորը Տոպալովի հետ20 ապրիլի 2016 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստանի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Norway Chess մրցաշարի առաջին տուրում: Նորվեգական Ստավանգեր քաղաքում անցկացվող մրցաշարի մեկնարկին Արոնյանի մրցակիցը Վեսելին Տոպալովն էր: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիան ավարտվել է 46-րդ քայլին: Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Նիլս Գրանդելուիսը: Մրցաշարն անցկացվում է ապրիլի 19-29-ը։ Ապրիլի 23-ն ու 26-ը կլինեն հանգստյան օրեր։ Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2005 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր է, Լինարեսի (2006), Վեյկ ան Զեեի (2007,2008, 2012,2014) և Բիլբաոյի (2009, 2013) գերմրցաշարերի, 2006, 2010 և 2011թթ. Տալի հուշամրցաշարերի, 2008/2009 ՖԻԴԵ-ի Գրան պրիի, ռապիդի աշխարհի առաջնության (2009) հաղթող, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, բազմաթիվ այլ մեծ նվաճումների հեղինակ: Ձախողում՝ շահեկան դիրքերում.Ինչպես Արոնյանը տապալեց Հավակնորդների մրցաշարերը Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել |