Հանգամանքները Հայոց ցեղասպանության բանաձեւի շուրջ վկայում են դրա ընդունման անհրաժեշտության մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի 34 նահանգների 175 կոնգրեսականներ արդեն համաձայն են մարդու իրավունքների մասին օրինագծի հետ: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), Հայոց ցեղասպանության բանձեւի երկկուսակցական աջակցությունը շարունակում է աճել: Բանաձեւը նման է անցյալ նստաշրջանին ներկայացված բանաձեւին, որը աջակցություն էր ստացել արտաքին հարցերով հանձնաժողովում, սակայն արգելափակվել էր Սպիտակ Տան կողմից: «Կոնգրես բաանձեւի երկրորդ ներմուծման շուրջ հանգամանքները, թուրքական կառավարության կողմից շարունակվող ճնշումը Հայոց ցեղասպանության մասին ցանկացած հիշատակման դեմ, վկայում են բանաձեւի ընդունման անհրաժեշտության մասին»,- նշել է ANCA-ի գործադիր տնօրենը:



Իր հերթին, կոնգրեսական Ֆրենք Փալոնեն ընդգծել է, որ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների վերաբերյալ Թուրքիայի անթաքույց սպառնալիքները բացարձակապես անընդունելի են: «Ես վրդովված եմ, որ թուրքական կառավարությունը իր կյանքը ռիսկի է ենթարկում 1,5 միլիոն հայերի ոչնչացումը հերքող արշավի նպատակով: Այս ծայրահեղական պահելաձեւը շանտաժ է հանդիսանում եւ պետք է հրապարակայնորեն մերժվի: Լրիվ պարզ է, որ Թուրքիան չի հանդիսանում ԱՄՆ-ի բարեկամը»,- ընդգծել է Ֆրենք Փալոնեն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---