ՀՀ բասկետբոլի երիտասարդական հավաքականը նոր մարզիչ կունենա. Բելգիացի մասնագետ է

ՀՀ բասկետբոլի երիտասարդական հավաքականը նոր մարզիչ կունենա. Բելգիացի մասնագետ է

PanARMENIAN.Net - Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել խորվաթ փորձառու մասնագետ Դրաժեն Բրայկովիչը: Վերջինս Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային նամակ է ուղարկել՝ նշելով, որ «Կոշիցե» ակումբում առաջացած խնդիրների պատճառով չի կարողանա ամռանն աշխատել Հայաստանում:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան անմիջապես սկսեց այլ մասնագետների հետ բանակցություններ վարել և պայմանավորվածություն ձեռք բերվեց բելգիացի մասնագետ Տիբո Պետիի հետ:

35-ամյա Պետին վերջին տարիներին հաջողությամբ աշխատել է բելգիական և շվեյցարական թիմերում: Ներկայումս նա գլխավորում է բելգիական «ՎՕՕ Վոլվես» թիմը: Պետին Հայաստանի երիտասարդական հավաքականում կաշխատի իր օգնական Քրիս Մայեսի հետ միասին:

Հայաստանի երիտասարդական հավաքականը հունիսից կսկսի նախապատրաստվել հուլիսին կայանալիք Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը:

Կարդացեք նաև՝ Ծանրորդները՝ «չեմպիոնության ճանապարհի» մասին. Ինչն է խթանել, ինչը՝ կանգնեցրել

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---