Անդրանիկ Մարգարյան. «2008 թվականին Հայաստանը նույնքան գազ կստանա Իրանից, որքան Ռուսաստանից»

PanARMENIAN.Net - «Հուսով եմ, որ 2008 թվականին մենք Իրանից նույնքան գազ կստանանք, որքան Ռուսաստանից»,֊ - ասել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Jane's հետազոտական կենտրոնին տված հարցազրույցում: Կենտրոնի մասնագետները պնդում են, թե Իրանից Հայաստան երկու գազատար է կառուցվելու, որոնցից առաջինը շահագործման կհանձնվի այս տարի, իսկ երկրորդը` 2008 թվականին: Վարչապետը նաեւ փաստել է, որ Հայաստանը վարում է միջազգային հանրությանը ինտեգրվելու քաղաքականություն: Սակայն հետազոտական կենտրոնի մասնագետները հարց են տալիս. «Արդյո՞ք կհաջողվի հասնել այդ նպատակին, հաշվի առնելով Երեւանի կախվածությունը Մոսկվայից», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---