Արոնյանը Ստավանգերում 6-րդ ոչ ոքին է խաղացել. 6-րդ տեղում է

Արոնյանը Ստավանգերում  6-րդ ոչ ոքին է խաղացել. 6-րդ տեղում է

PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Լևոն Արոնյանը 6-րդ անգամ ոչ ոքի է խաղացել Ստավանգերի մրցաշարում:

Մրցաշարի 6-րդ տուրում Արոնյանի մրցակիցը աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկն էր: Պարտիան ավարտվել է ոչ ոքի արդյունքով: Հայ շախմատիստը 3 միավորով 6-րդ տեղում է:

Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը Պավել Էլջանովն է: Մրացաշարում գրոսմայստերի մրցակիցներն են Վլադիմիր Կրամնիկը, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լի Չաոն, Պավել Էլյանովը, Պենդալա Հարիկրիշնան և Նիլս Գրանդելիուսը։

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2005 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր է, Լինարեսի (2006), Վեյկ ան Զեեի (2007,2008, 2012,2014) և Բիլբաոյի (2009, 2013) գերմրցաշարերի, 2006, 2010 և 2011թթ. Տալի հուշամրցաշարերի, 2008/2009 ՖԻԴԵ-ի Գրան պրիի, ռապիդի աշխարհի առաջնության (2009) հաղթող, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, բազմաթիվ այլ մեծ նվաճումների հեղինակ:

Կարդացեք նաև՝ Ձախողում՝ շահեկան դիրքերում. Ինչպես Արոնյանը տապալեց Հավակնորդների մրցաշարերը

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---