ԵՄ-ն մտադիր է ավելացնել ներդրումների ծավալը Հարավային Կովկասի երկրներում

PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳՆ ղեկավարն ավարտեց ուղեւորությունը Կովկասի երեք երկրներում: Եվրամիությունը շահագրգռված է Հարավային Կովկասում կայունությամբ եւ «Նոր հարեւանություն» ծրագրի շրջանակներում տարածաշրջանի երկրների հետ համագործակցության ընդլայնմամբ, գրում է Deutsche Welle-ն, ամփոփելով Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի այցը Հարավային Կովկաս: Ինչպես գրում է պարբերականը, «գերմանական ԱԳ նախարարի առաջին կանգառն եղավ Ադրբեջանում: Երկուշաբթի, փետրվարի 19-ին Շտայնմայերը հանդիպեց այդ երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, նախագահ Իլհամ Ալիեւի եւ SOCAR նավթագազային պետական կոնցեռնի ղեկավար Ռովնագ Աբդուլլաեւի հետ: Եվրոպական հարեւանության քաղաքականությունից բացի բանակցություններում քննարկվել է նաեւ էներգետիկայի թեման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Հանդիպմանը նախանշվել են երկկողմ համագործակցության առաջնայնությունները: Շտայնմայերը նշել է, որ հետագա մերձեցումը Եվրամիության հետ ուղղակիորեն կախված է Ադրբեջանում ներքաղաքական բարեփոխումների ընթացքից:



Թբիլիսիում Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպեց Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլու, վարչապետ Զուրաբ Նողաիդելիի, նախագահ Միխաիլ Սահակաշվիլու եւ նախկին նախագահ Էդուարդ Շեւարնաձեի հետ: Շտայնմայերը նշել է, որ գնահատում է Վրաստանի բարձր նպատակները ԵՄ հետ համագործակցության առումով: Եվրամիությանն անդամակցելու պահից Ռումինիան եւ Բուլղարիան դարձան Վրաստանի սեւծովյան հարեւանները: Դրանից պետք է հետեւություն անել, ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը, որ հարկավոր է ուշադրություն դարձնել սեւծովյան համագործակցությանը: Տնտեսական կոոպերացիայի շրջանակներում բանակցություններում քննարկվել է եվրոպական շուկաներ վրացական ապրանքների արտահանման հարցը: Շտայնմայերը հույս է հայտնել, որ լարվածությունը ռուս-վրցական հարաբերություններում կփոխարինվի խաղաղ երկխոսությամբ, որի ընթացքում կգտնվի հակամարտության լուծումը: Նույնպիսի խաղաղ երկխոսության է նախարարը կոչ արել Վրաստանին Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի հետ: Նա կարեւորել է ՆԱՏՕ-ին շուտափույթ անդամակցությունը այդ պետության համար: Սակայն Շտայնմայերը նշել է, որ այդ հարցը պետք է լուծվի ուղղակիորեն Վրաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի միջեւ»:



«Իր կովկասյան շրջագայությունը Շտայնմայերն ավարտեց Հայաստանում: Ելույթ ունենալով Երեւանում, նա նշեց, որ Եվրամիությունը մտադիր է ավելացնել ներդրումների ծավալը Հարավային Կովկասի երկրներում: Եվրամիությունը շահագրգռված է Հարավային Կովկասում կայունությամբ եւ «Նոր հարեւանություն» ծրագրի շրջանակներում տարածաշրջանի երկրների հետ համագործակցության ընդլայնմամբ, հայտարարել է Շտայնմայերը: Ընդ որում ԵՄ շահերը տարածաշրջանում կապված չեն նավթի կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու առանձին երկրների ձգտման հետ: Հայաստանի ղեկավարության հետ բանակցություններում Շտայնմայերը քննարկել է ժողովրդավարական գործընթացները Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը:



«Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի այցն ընթանում էր Եվրոպական բարիդրացիության քաղաքականության իրականացման շրջանակներում եւ Կովկասի տարածարջանը կարեւոր է այդ քաղաքականության զարգացման համար»,-գրում է Deutsche Welle-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---