ԵԽԽՎ-ն կոչ է անում Երեւանին ու Բաքվին միասին լուծել անհայտ կորածների հարցը

PanARMENIAN.Net - Անհայտ կորած անձանց հարցի կարգավորմանը պետք է մասնակցեն նաեւ Լեռնային Ղարաբաղի, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի վարչակազմերը: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում անհայտ կորած անձանց հարցով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Լեո Պլատվոետը: «Անհայտ կորած անձանց հարցի լուոծումը կարող է նվազեցնել կողմերի միջեւ առկա թշնամանքի, անվստահության եւ անհանդուրժողականության մակարդակը եւ վերջին հաշվով հանգեցնել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը»,- ասվում է նրա կողմից պատրաստված զեկույցի մեջ:



ԵԽԽՎ-ն կոչ է անում բոլոր կողմերին ապահովել հարցի կարգավորման լիակատար աջակցություն, հարցը դիտարկել` որպես մարդասիրական, այլ ոչ թե քաղաքական, ընդունել եւ կատարել որոշումները միայն միջազգային չափանիշներին համապատասխան, գործողությունները համաձայնեցնել ԿԽՄԿ-ի հետ, հավաքել բոլոր հնարավոր փաստերը տվյալ հարցով, այդ թվում` շփումները անհայտ կորածների ընտանիքների միջեւ:



Բացի այդ, ԵԽԽՎ-ն կոչ է անում Հայաստանին աշխատանքային խումբ ստեղծել այս հարցով, կարգավորել աշխատանքային շփումները Ադրբեջանի հետ, ավարտին հասցնել փաստերի հավաքագրումը, տեղեկատվություն փոխանակել հակառակորդ կողմի հետ: ԵԽԽՎ-ն կոչ է անում Ադրբեջանին վավերացնել երկու հավելյալ արձանագրությունները Ժնեւի Կոնվենցիայի հետ, զարգացնել աշխատանքային շփումները այս հարցով Հայաստանում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում գործող հանձնաժողովների հետ, ավարտին հասցնել փաստերի հավաքագրումը, տեղեկատվություն փոխանակել հակառակորդ կողմի հետ:: Կազմակերպությունը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի վարչակազմին ավարտին հասցնել փաստերի հավաքագրումը, տեղեկատվություն փոխանակել հակառակորդ կողմի հետ, հայտնում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---