Հայաբնակ Ջավախքը նյութապես ամենաապահովն է Վրաստանում

Հայաբնակ Ջավախքը նյութապես ամենաապահովն է Վրաստանում

PanARMENIAN.Net - Վրաստանի ամենաաղքատ տարածաշրջանը Ռաչա-Լեչխումին է, որտեղ ապրող յուրաքանչյուր 2-րդ բնակիչն իրեն աղքատ է համարում, իսկ բնակչության 44 տոկոսը սոցիալական օգնություն է ստանում: Աղքատների նվազագույն քանակը հայաբնակ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում է, որտեղ սոցիալական նպաստ է ստանում բնակչության միայն 6,5 տոկոսը, սակայն հավակնում է սոցիալական օգնության բնակչության 42,6 տոկոսը: Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում ապրում է 160 504 մարդ, գրում է «Գրուզիա Օնլայնը» «Ռեզոնանսի» թերթի վրա հղումով:

Ջավախքին հաջորդում են Թբիլիսին` 7,3%-ով և Քվեմո Քարթլին` 8%: Այլ շրջաններում վիճակը նույնքան վատ է, որքան Ռաչա-Լեչխումիում: Պատճառը ներդրումների բացակայությունն է և արտադրության ցածր մակարդակը մի կողմից և ծնելիության ցածր մակարդակն ու տնտեսապես ակտիվ բնակչության արտագաղթը` մյուս կողմից:

Ընդհանուր առմամբ Վրաստանում աղքատների քանակը 38% է, կամ 1,4 մլն մարդ` այդքան մարդ է իրեն աղքատ համարում և պետության կարիքն ունի:

«Փաստորեն, ներդրումներն արվում են Թբիլիսիում և տնտեսական տեսակետից զարգանում է միայն մայրաքաղաքը: Շրջանները հույսները դրել են պետբյուջեի հատկացումների վրա, որոնք սոցիալական բնույթի են: Բնակչությունը պետության խնամքի տակ է, այն միայն սպառում և ոչ մի բան չի արտադրում: Միայն գյուղատնտեսություն կա»,-ասել է սոցիոլոգ Ավտո Սուլաբերիձեն և եզրակացրել, որ լավագույն վիճակում այն շրջաններն են, որտեղ մեծ է գյուղմթերքի արտադրությունը:

Աղքատության շեմից ցածր բնակչության տոկոսային ցուցանիշները ներկայացվել են Վրաստանի վիճակագրական ծառայության մեթոդաբանության հիման վրա և ըստ սոցիալական ապահովման գործակալության տվյալների:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---