Հայաստանի համար հետաքրքիր ու ուսանելի է տարածքային կառավարման ֆրանսիական փորձը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի տարածքային բարեկարգման նախարար Քրիստիան Էստրոզիի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ Ֆրանսիայում Հայաստանի տարին անցնում է մեծ հաջողությամբ եւ այն, իրավամբ, վեր է ածվել հայ ու ֆրանսիացի ժողովուրդների տոնահանդեսի: Տարվա շրջանակում բավականին ակտիվացել են նաեւ քաղաքական շփումները, որոնց արդյունքում միշտ ինչ-որ նոր գաղափարներ ու ծրագրեր են ծնվում:Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածքային կառավարմանն առնչվող խնդիրների եւ այդ ոլորտում համագործակցության հնարավորությունների շուրջ: Նշելով, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի կառավարման մոդելները բավականին նման են, քանի որ մեր երկրի Սահմանադրության համար մոդելային է եղել Ֆրանսիայի Սահմանադրությունը, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Հայաստանը եւս որդեգրել է իշխանության ապակենտրոնացման քաղաքականությունը եւ մեզ համար հետաքրքիր ու ուսանելի է տարածքային կառավարման ֆրանսիական փորձը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---