Վարչապետը՝ ԵԽԽՎ համազեկուցողներին. Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Բաքվի ագրեսիան

Վարչապետը՝  ԵԽԽՎ  համազեկուցողներին.  Միջազգային հանրությունը  պետք է դատապարտի Բաքվի ագրեսիան

PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին:

Անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմին՝ վարչապետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի, խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների և ծերերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ագրեսիան, որն ուղեկցվել է միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումներով, պետք է դառնա միջազգային հանրության քննարկման առարկա, դատապարտվի և ստանա արժանի գնահատական:

Վարչապետի խոսքով՝ հայկական կողմի դիրքորոշումը հստակ է. ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում՝ բացառապես խաղաղ բանակցությունների արդյունքում:

Միլը և Գալատին ցավակցություն են հայտնել պատերազմի զոհերի կապակցությամբ և նշել, որ սատարում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Համազեկուցողները շեշտել են, որ հայաստանյան քաղաքական ուժերի հետ հանդիպումներում ԼՂ հակամարտության հարցում ընդգծված է եղել միասնականության ոգին և համախմբվածությունը:

Նրանք շեշտել են, որ ԼՂՀ ՊԲ զինծառայողի սպանության, գլխատման և հրապարակման փաստը պատրաստվում են ներկայացնել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին:

Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումների և արդյունքների վերաբերյալ՝ նշելով, որ նախագծում ընդգրկվել են նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացրած բազմաթիվ առաջարկություններ:

Վարչապետի խոսքով՝ ամեն ինչ արվում է Ընտրական օրենսգրքի շուրջ լայն կոնսոլիդացիա ապահովելու և մեկ ընդհանուր դիրքորոշում ունենալու համար: Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է հակակոռուպցիոն խորհուրդ, հաստատվել է ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը և ընդգծել, որ կա քաղաքական կամք՝ կոռուպցիայի դեմ կոնկրետ քայլերով պայքարելու համար:

Համազեկուցողները իրենց աջակցությունն ու օժանդակությունը հայտնել հայ գործընկերներին Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործընթացներում, կարևորել են Ընտրական օրենսգրքի շուրջ իրականացվող քայլերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Եվրոպայի խորհրդի` Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2015-2018թթ. ծրագիրը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից ընդունվել է 2015թ. սեպտեմբերի 15-ին: Այն իրենից ներկայացնում է Եվրոպայի խորհրդի և Հայաստանի իշխանությունների միջև համագործակցության ռազմավարական կառուցակարգ, որի նպատակն է աջակցել երկրում տեղի ունեցող ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներին:

Գործողությունների չորս հիմնական ուղղություններն են` մարդու իրավունքների պաշտպանություն և խթանում, արդարադատության ապահովում, օրենքի գերակայության սպառնալիքների դեմ պայքար, ինչպես նաև ժողովրդավարական սկզբունքների հիման վրա կառավարման խթանում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---