ՊՆ. Նախիջևանի սահմանին միջադեպի մասին լուրն ապատեղեկատվություն է

ՊՆ. Նախիջևանի սահմանին միջադեպի մասին լուրն ապատեղեկատվություն է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից մայիսի 12-ին տարածված հայտարարությունն այն մասին, որ Նախիջևանի հետ սահմանում հայկական կողմը «հերթական սադրանքն է արել», ապատեղեկատվություն է: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ադրբեջանական կողմը հայտնել է, որ մայիսի 12-ին Նախիջևանի Շախբուզի շրջանում տեղակայված Ադրբեջանի զինված ուժերի դիրքերն իբր գնդակոծվել են Եղեգնաձորի շրջանի դիրքերից, ինչի հետևանքով թեթև վիրավորում է ստացել ադրբեջանական բանակի զինծառայողը:

«Նման միջադեպ չի եղել, դա ապատեղեկատվություն է: Նախիջևանում հանգիստ է», - ասաց Հովհաննիսյանը:

Մայիսի 6-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է այն լուրերը, որ Նախիջևանի հատվածում Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակել: Նրա վստահեցմամբ՝ իրավիճակը վերահսկելի է. «Եվ պաշտպանության նախարարության ղեկավարությունը, և զինված ուժերի գլխավոր շտաբը ամբողջապես տիրապետում են իրավիճակին:

Մեր զորախմբերը, զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներն ամբողջապես պատրաստ են ցանկացած հարձակում դիմագրավել: Ուզում եմ վստահեցնել նաև հանրությանը, որ մեր զինված ուժերի մարտունակության մակարդակը շատ բարձր է, և բոլոր նոր մարտահրավերներն ու սպառնալիքները մենք վերահսկում ենք»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---