Մխիթարյանը՝ Գերմանիայի առաջնության լավագույն աջ կիսապաշտպան14 մայիսի 2016 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքներով ճանաչվել է Գերմանիայի ընթացիկ առաջնության լավագույն աջ կիսապաշտպան: 27-ամյա ֆուտբոլիստը ստացել է ձայնների 57%-ը: Այսպիսով, Մխիթարյանը կընդգրկվի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում: Երկրորդ տեղն է զբաղեցրել Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Կինգսլի Կոմանը՝ 29%, իսկ եռյակը եզրափակել է Լևերկուզենի «Բայերի» ֆուտբոլիստ Քարիմ Բելարաբին՝ 10%, գրում է Armsport.am-ը: Մխիթարյանն ընթացիկ առաջնությունում 12 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող: Ցուցանիշով հայ ֆուտբոլիստից առաջ են միայն Լիոնել Մեսին ու Զլաթան Իբրահիմովիչը, ովքեր լավագույն խաղացող են ճանաչվել 13-ական անգամ: Գոլային փոխանցումների ցուցանիշով հայ ֆուտբոլիստը 2-րդն է «Արսենալի» հարձակվող Մեսութ Օզիլից հետո (15՝ 18-ի դիմաց): «Բորուսիայում» Մխիթարյանի հետագա ճակատագիրը կորոշվի առաջիկա 10 օրում Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |