Վրաստանում կարտադրեն և ՀՀ կարտահանեն Heineken, Amstel և Krušovice տեսակի գարեջուր16 մայիսի 2016 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Գինեգործական «Թելիանի վելի» ընկերությունը սկսում է գարեջրի գործարան կառուցել: Նախագիծն իրականացնում է Global Beer Georgia ընկերության դուստր ձեռնարկությունը: Գործարանում կարտադրվի Heineken, Amstel և Krušovice գարեջուր: Համապատասխան համաձայնագրերն արտադրողների հետ արդեն ստորագրված են, հայտնում է Bizzone.info-ն: Global Beer Georgia-ն կլինի գարեջրի այդ ապրանքատեսակների բացառիկ արտադրողը Վրաստանում, այն կարտահանվի նաև Հայաստան և Ադրբեջան: Ըստ նախնական տվյալների, մոտավոր ներդրումային արժեքը $37 մլն է, որից $13 միլիոնը կֆինանսավորվի նոր բաժնետոմսերի թողարկման միջոցով, մնացած գումարը կտրամադրեն բանկերն ու միջազգային ֆինանսական ինստիտուտները: Զուգահեռաբար նախատեսվում է արտադրել գարեջրի տեղական տեսակներ և լիմոնադ: Ենթադրվում է, որ ձեռնարկության շինարարությունը կսկսվի արդեն մայիսին, գործարանը կսկսի աշխատել 2016-ի դեկտեմբերին: «Թելիանի վելի» ընկերությունում կարծում են, որ համաշխարհային բրենդերի գարեջրի արտադրությունը կնպաստի ընկերության մրցունակության աճին տեղական շուկայում` ելնելով ցածր գնից: Ենթադրվում է, որ գործարանի շնորհիվ գարեջրի այդ տեսակների գինը Վրաստանում զգալիորեն կնվազի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |