ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼԸ 5 նոյեմբերի 2002 - 22:51 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը դրական է գնահատել Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ արձանագրության ստորագրումը, ըստ որի ՌԴ-ին Հայաստանի պետպարտքի մարման դիմաց հանձնվում են որոշ ձեռնարկություններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Դե-ֆակտո» գործակալությունը, այսօր հայտարարել է Հայաստանում ՀԲ-ի ներկայացուցիչ Ռոջեր Ռոբինսոնը: Նրա խոսքերով` շնորհիվ պետպարտքի մարման, որի սպասարկումը կազմում էր տարեկան 20 մլն դոլար, Հայաստանի կառավարությունը հնարավորություն կստանա ազատված միջոցներն ուղղել սոցիալական խնդիրների լուծմանը, մասնավորապես, երկրում աղքատության նվազեցման ծրագրի իրականացման վրա: Ռոջեր Ռոբինսոնը հույս է հայտնել նաեւ, որ ռուսաստանյան կողմին հայկական ձեռնարկությունների հանձնումը թույլ կտա պահպանել գոյություն ունեցող աշխատատեղերը եւ ստեղծել նորերը: Բացի այդ, նա մատնանշել է Հայաստանից այլ երկրներ էլեկտրաէներգիայի առաքման ակտիվացման հնարավորությունը, որը կիրականացվի ռուսաստանյան կողմին հանձնված Հրազդանի ՋԷԿ-ի շնորհիվ: Ուշագրավ Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |