Բաքուն համաձայն է Ժնեւում Օսկանյան-Մամեդյարով հանդիպմանը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկել են անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանիպումը մարտի 13-14-ը Ժնեւում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Ադրբեջանական կողմը իր համաձայնությունն արդեն տվել է դրան, իսկ Հայաստանի դիրքորոշումն ինձ հայտնի չէ, ես չեմ կարող այդ մասին խոսել»,- հայտարարել է նա: Մամեդյարովի խոսքերով, ծրագրվում է հանդիպում անցկացնել Պրահայի ձեւաչափի շրջանակներում: «Աքսիոմա է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը քննարկման առարկա չէ: Մենք տվյալ դեպքում խոսում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման մասին, վերացնեելով խնդրահարույց հարցերը, այսինքն. օկուպացված տարածնքերից հայկական զորքերի դուրս բերումը, ադրբեջանական բնակչության վերադարձը, ականազերծումը, ենթակառուցվածքի վերականգնումը, տնտեսական համագործակցությունը: Այսինքն, բոլոր այս հարցերը մենք հետաձգում ենք, թողնելով գլխավորը` Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի որոշումը: Սա մնում է բանակցությունների առարկա, սակայն կարեւոր է, որպեսզի ադրբեջանական բնակչությունը վերադառնար եւ արդեն միասին նրանք կարողանային որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, դա կլինի հանրապետություն կամ ինքնավար մարզ Ադրբեջանի մազմում»,- հայտարարել է Էլմար Մամեդյարովը, հայտնում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---