ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ օրինագծին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ամբողջ կազմով, ինչպես նաեւ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի պրոֆիլային կոմիտեն ձայների պարզ մեծամասնությամբ երեքշաբթի օրը հավանություն են տվել ՆԱՏՕ-ին Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ օրինագծին, ինչպես նաեւ ԱՄՆ բյուջեից այդ երկրներին ֆինանսական միջոցների հատկացմանը դաշինքի անդամակցությանը նախապատրաստվելու համար «անվտանգության ոլորտում աջակցության» ծրագրի շրջանակներում: Օրինագիծը, որի երկու տարբերակները նույն «ՆԱՏՕ-ում ազատության կոնսոլիդացիայի վերաբերյալ 2007 թվականի ակտ» անվանումը եւ նույն տեքստն ունեն, Ներկայացուցիչների պալատ են ներկայացվել 6 կոնգրեսականների կողմից` դեմոկրատ-կոնգրեսական Ջոն Թանների գլխավորությամբ, իսկ Սենատ` վեց կոնգրեսականների կողմից` հանրապետական-սենատոր Ռիչարդ Լուգարի գլխավորությամբ: Օրինագծում աջակցություն է հայտնվում ԱՄՆ Կոնգրեսի կողմից «ՆԱՏՕ-ին Ալբանիայի, Խորվաթիայի, Վրաստանի, Մակեդոնիայի եւ Ուկրաինայի անդամակցությանը»: «Վրաստանն ու Ուկրաինան հայտարարել են եվրաատլանտյան ընկերակցությանն անդամակցելու իրենց ձգտման մասին եւ, մասնավորապես, ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին: Վրաստանն ու Ուկրաինան սերտորեն աշխատում են ՆԱՏՕ-ի եւ նրա անդամների հետ, համապատասխանելու համար ՆԱՏՕ-ին ժամանակին անդամակցելու չափանիշներին»,-ասվում է օրինագծի տեքստում:



«ԱՄՆ Կոնգրեսը կոչ է անում մեր դաշնակիցներին ՆԱՏՕ-ում աշխատել ԱՄՆ-ի հետ այն դերի իրականացման համար, որը ՆԱՏՕ-ն կատարում է գլոբալ անվտանգության գործում, ներառյալ աջակցությունը ընդլայնմանը եւ արժանի անդամների անդամակցությանը, ներառյալ ՆԱՏՕ-ի անդամակցության ծրագրին Վրաստանի միացումը, ինչպես նաեւ առաջընթացի գրանցումը ՆԱՏՕ-ի անդամակցության համար անհրաժեշտ պահանջների կատարման ուղղությամբ Ալբանիայի, Խորվաթիայի, Վրաստանի, Մակեդոնիայի եւ Ուկրաինայի դեպքում»,-նշվում է փաստաթղթի տեքստում:



Արտացոլվել է նաեւ այդ երկրները ամերիկյան «անվտանգության ոլորտում աջակցման» ծրագրում ընդգրկելը ՆԱՏՕ-ի անդամակցությանը նախապատրաստվելու շրջանակներում, որի համար ԱՄՆ 2008 թվականի դաշնային բյուջեից նախատեսվում է հատկացնել «միջոցներ, որոնք անհրաժեշտ են Ալբանիային, Խորվաթիային, Վրաստանին, Մակեդոնիային եւ Ուկրաինային աջակցելու համար»:



Օրինագծի ընդունման դեպքում սենատի ամբողջական կազմի նիստում եւ միասնական փաստաթղթի պատրաստման դեպքում այն կուղղվի ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին ստորագրության համար, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---