Մ. Պլատինի. Ամենայն հավանականությամբ, Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները կհանդիպեն չեզոք դաշտերում

PanARMENIAN.Net - Ավարտվել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի երկօրյա աշխատանքային այցը Վրաստան: Մայրցամաքի ֆուտբոլային ֆեդերացիայի ղեկավարը մամլո ասուլիս է տվել, որի ժամանակ իր դիրքորոշումն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների միջեւ հանդիպումներ անցկացնելու վերաբերյալ, որոնք հանդես են գալիս Եվրոպայի առաջնության նախընտրական «Ա» խմբում. «Մեծ հավանականությամբ, կարելի է ասել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների հանդիպումները կկայանան չեզոք դաշտերում»: Մ. Պլատինին նշել է, որ իրեն հայտնի են Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումները այս հարցում եւ հավելել է, որ առաջիկայում վերջնական որոշում կըդնունվի. «Մենք առաջարկություններ ենք ստացել Ադրբեջանի եւ Հայստանի ազգային ասոցիացիաներից: Այդ հարցը կկարգավորվի առաջիկա ժամանակներս Ժնեւում»: Նշենք, որ Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի խաղերը Ադրբեջանի եւ Հայաստանի հավաքականների միջեւ պետք է կայանան սեպտեմբերի 8-ին Բաքվում եւ սեպտեմբերի 12-ին Երեւանում, հայտնում է ԱՊԱ-Սպորտը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---