Հայփոստը կմասնակցի Նյու Յորքի Համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդեսին

Հայփոստը կմասնակցի Նյու Յորքի Համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - Հայփոստը կմասնակցի «Նյու Յորք-2016» Համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդեսին: Տասնամյակը մեկ կազմակերպվող մեծագույն ֆիլատելիստական միջազգային ցուցահանդեսը կայանալու է 2016-ի մայիսի 28-ից հունիսի 4-ը Նյու Յորքում:

Ցուցահանդեսին կմասնակցեն տարբեր երկրների 120-ից ավել ֆիլատելիստական միություններ և կազմակերպություններ, ավելի քան 50 երկրների փոստային կապի ազգային օպերատորներ: Հայփոստը առաջին անգամ առանձին տաղավարով է մասնակցում նմանատիպ մեծության ցուցահանդեսի, ինչը ֆիլատելիստական աշխարհի համար ավելի ճանաչելի կդարձնի Հայաստանը: Ցուցահանդեսին կներկայացվեն 2013, 2014 և 2015թթ. հայկական նամականիշերի հավաքածուներ:

Միջոցառման ընթացքում Հայփոստը նախատեսում է մարել 2 գեղաթերթիկ՝ նվիրված «Նյու Յորք-2016» ցուցահանդեսին և «Ռիո-2016» ամառային օլիմպիական խաղերին:

Շարունակելով ֆիլատելիայում նորարարությունների կիրառման քաղաքականությունը, Հայփոստը հերթական անակնկալն է մատուցել ֆիլատելիստներին. «Նյու Յորք-2016» ցուցահանդեսին նվիրված գեղաթերթիկի նամականիշի պերֆորացիան արված է խնձորի տեսքով (Նյու Յորքին ամերիկյան խոսակցական լեզվով ասում են «Մեծ Խնձոր» (Big Apple)):

Ցուցահանդեսի շրջանակում Համաշխարհային փոստային միության հովանու ներքո կկազմակերպվի ֆիլատելիստական մրցույթ, որին նույնպես Հայփոստը կմասնակցի:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---