ԶԼՄ-ներ. ԻՊ-ն ահաբեկչություն է ծրագրում Անգլիա-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպման ժամանակ30 մայիսի 2016 - 14:29 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետությունը» մտադիր է գրոհել երկրպագուներին Մարսելում` Եվրո-16-ի շրջանակում ռուսների և անգլիացիների միջև ֆուտբոլային հանդիպման ժամանակ: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին The Sun-ի վրա հղումով: Ասվում է, որ մահապարտ ահաբեկիչներն իրենք իրենց պայթեցնելուց բացի, մտադիր են հրաձգային զենք օգտագործել, ինչպես նաև քիմիական նյութեր տեղափոխող դրոններ: Հնարավոր ահաբեկչության մասին տեղեկատվությունը հայտնաբերվել է Փարիզում և Բրյուսելում ահաբեկչական գործողությունների կամզակերպիչ Սալահ Աբդելսլամի համակարգչում: Նրան ձերբակալել են ընթացիկ տարվա մարտին Բելգիայի մայրաքաղաքում ոստիկանական շրջայցի ժամանակ: Ըստ բրիտանական հատուկ ծառայության ներկայացուցիչներից մեկի, հատուկ մտավախություն են առաջացնում Մարսելի չպահպանվող տարածքները: «Բարերն ու ռեստորանները, որտեղ հանգստանալու են երկրպագուները, շատ մատչելի թիրախ կլինեն ահաբեկիչների համար»,-ասել է աղբյուրը, հայտնում է Լենտա.ռու-ն: Ռուսաստան-Անգլիա խաղը կայանալու է հունիսի 11-ին Մարսելի «Վելոդրամ» մարզադաշտում: 2015-ի նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 130 մարդ։ 2016-ի մարտի 18-ին հայտնի դարձավ, որ Բրյուսելում ձերբակալվել է նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչական հարձակումների շղթայի կազմակերպիչներից մեկը՝ Սալահ Աբդելսլամը: Նա հայտնաբերվել է Մոլենբեկ թաղամասում հատուկ գործողության ընթացքում: Աբդելսլամը վիրավորվել է: Մարտի 22-ին մի շարք պայթյուններ են որոտացել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում, զոհվել է 31 մարդ, ևս 186-ը վիրավորվել է: 14 մարդ զոհվել և 80-ը վիրավորվել է Բրյուսելի օդանավակայանում, ևս 20 զոհ ու 106 վիրավոր կա քաղաքի մետրոյում պայթյունի հետևանքով:«Իսլամական պետությունը» ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին |