Հայաստանն իրական հաջողությունների է հասել IPAP ծրագրի իրականացման գործում

PanARMENIAN.Net - Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության ծրագրի (IPAP) գաղափարը նրանում է, որ մի կողմից իրագործի ՆԱՏՕ-ի քաղաքականությունը տարածաշրջանում: Մյուս կողմից մենք օգնում ենք տվյալ երկրին ժողովրդավարական եւ ռազմական բարեփոխումների առումով: Այդ մասին PanARMENIAN.Net ն տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան Ֆուրնյեն: Նրա խոսքերով, քաղաքական առումով դա ժողովրդավարական քաղաքացիական հասարակության կայացումն է, օրենքի գերակայության հաստատումը, բարեփոխումները պետական կառավարման ոլորտում: «Ռազմական տեսակետից դա բանակի բարեփոխումն է այն միջազգային չափանիշներին մոտեցնելու, անվտանգության համակարգի ապահովման համար: Այդ կապակցությամբ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանն իրական հաջողությունների է հասել IPAP ծրագրի իրականացման առումով: Ընդհանուր առմամբ Դաշինքի ղեկավարությունը բավարարված է արդեն ձեռք բերված արդյունքներով, ինչի մասին են վկայում ՆԱՏՕ-ի փորձագետների միջանկյալ զեկույցները, որոնք հաճախ են լինում երկրում: Բնական է, մի քանի ամսվա ընթացքում հնարավոր չէ իրագործել ծրագրի ողջ ծավալը, սակայն, ես համոզված եմ, որ առաջիկա տարիներին IPAP-ում գրանցված բոլոր դրույթները կիրագործվեն»,-ասել է Դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
    Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    ---