Քրդերը չեն շտապում ազատագրել Մոսուլը. Պարզ չէ, թե ով է վերահսկելու քաղաքը

Քրդերը չեն շտապում ազատագրել Մոսուլը. Պարզ չէ, թե ով է վերահսկելու քաղաքը

PanARMENIAN.Net - Քրդական «փեշմերգա» ջոկատների գրոհը Մոսուլի ուղղությամբ, որը վերահսկում են «Իսլամական պետության» ուժերը, նպատակ չի հետապնդում ազատագրել քաղաքը: Այդ մասին լրագրողներին է հայտնել «փեշմերգա» ներկայացուցիչ Ամիր Շերիֆին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք ազատագրում ենք Մոսուլից դեպի հյուսիս գտնվող Հազեր տեղանքը, սակայն Մոսուլն ազատագրելու նպատակ դեռ չկա»,-ասել է Շերիֆին:

«Մեր ընթացիկ նպատակն է հեռացնել ԻՊ դիրքերը Քիրքուկ գավառից, որպեսզի դրանք չսպասռնան մեր տարածքներին: Սակայն Մոսուլն ազատագրելու նպատակ չունենք, քանի որ դա կապված է տարաձայնությունների հետ, որ քրդերն ունեն սուննիների և շիաների հետ: Մոսուլը միշտ առավելապես սուննի արաբների քաղաք է եղել, ուստի քրդերի համար բարդ կլինի այն ազատագրել: Բացի այդ, անհականալի է, թե ազատագրումից հետո ում է պատկանելու քաղաքը»,-ասել է Իրաքյան Քրդստանի զինուժի ներկայացուցիչը:

Ըստ նրա, «Մոսուլը պետք է ազատագրվի Բաղդադի, իրաքյան բանակի ու շիա ջոկատների հետ համաձայնությամբ»: «Քանի դեռ համաձայնություն չկա, պարզ չէ նաև, թե ինչպիսին պետք է լինի գործողությունն ու ով այն պետք է իրականացնի»,-ասել է Շերիֆին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ քրդական «փեշմերգա» ջոկատները, որոնք գրոհում են իրաքյան Մոսուլի արվարձանները, մարտերի 3 օրում ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայիններից 120 քկմ տարածք են ազատագրել: Մոսուլից դեպի արևելք «փեշմերգա» ջոկատներին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել 9 գյուղ:

Գրոհն Էլ Ֆալուջայի ուղղությամբ սկսվել էր մեկ շաբաթ առաջ: Այդ ընթացքում իրաքյան բանակը մի քանի բնակավայր է ազատագրել: Սպանվել է ԻՊ քաղաքային մարմնի ղեկավար Հաջի Համզան: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրաքի դաշնային ոստիկանության անվտանգության ուժերն ազատագրել են Էլ Ֆալուջա քաղաքի Հարարիյաթ շրջանը «Իսլամական պետության» գրոհայիններից` քաղաքի ազատագրման գործողության մեկնարկից մի քանի ժամ անց:

Նահանջելով Իրաքի տարբեր շրջաններից` ահաբեկչական «Իսլամական պետությունը» ավելի քան 50 զանգվածային գերեզմանոց է թողել: Զանգվածային գերեզմանոցներ են հայտնաբերվել, երբ Իրաքի բանակը սկսել է գրոհել ահաբեկիչներին: Ռամադի քաղաքում 2016-ի ապրիլի կեսին ֆուտբոլի դաշտերից մեկում 3 գերեզմանոց է հայտնաբերվել մոտ 40 մարդու մասունքներով: Քաղաքը ԻՊ տիրապետության տակ է եղել 2015-ի մայիսից-դեկտեմբեր ամիսներին և անցել է կառավարական ուժերի հսկողության տակ 2016-ի փետրվարին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---