Բունդեսթագի նախագահ. Թույլ չենք տա ահաբեկել մեզ

Բունդեսթագի նախագահ. Թույլ չենք տա ահաբեկել մեզ

PanARMENIAN.Net - Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբեր Լամերտը, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քվեարկության կապակցությամբ իր ներածական խոսքում հայտարարել է, որ գերմանացի խորհրդարանականները պատրաստ են քննադատություն ընդունել, բայց թույլ չեն տա իրենց ահաբեկել:

Հունիսի 2-ին Գերմանիայի Բունթեսթագում քվեարկության է դրվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Դա առաջացրել է Թուրքիայի ղեկավար և ընդդիմադիր շրջանակների զայրույթը, որոնք ամեն կերպ ձգտում են խափանել Գերմանիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչումը:

«Մենք թույլ չենք տա մեզ ահաբեկել»,-ասել է Լամերտը, հայտնում է RT-ն:

Մերկելը և երկու ամենաբարձրաստիճան սոցիալ- դեմոկրատ նախարարները՝ փոխկանցլեր Սիգմար Գաբրիելը և արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ներկա չեն լինի խորհրդարանում քվեարկության ժամանակ՝ որպես պատրվակ ներկայացնելով «այլ կառավարական գործերը»:

Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկմանն ընդառաջ Գերմանիայում բնակվող թուրքերը շարունակում են ժխտողականություն տարածել և ճնշում գործադրել գերմանացի օրենսդիրների վրա: Մեծ թվով գերմանաբնակ թուրքեր ցույց են կազմակերպել Բեռլինում:

Միաժամանակ Հայաստանի, Հունաստանի և մի շարք այլ երկրների դրոշներ պարզած ցուցարարները «Ճշմարտության շղթա» են կազմել՝ կոչ անելով ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:

Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման,էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» եզրույթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---