ՌԴ ՊՆ. Սիրիայում ռուսական ռազմական ինքնաթիռ չի կործանվել

ՌԴ ՊՆ. Սիրիայում ռուսական ռազմական ինքնաթիռ չի կործանվել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերքել է այն լուրերը, որ Հալեպի հարավում ահաբեկիչների կողմից ռուսական օդատիեզերական ուժերի ինքնաթիռ է խոցվել:

«ՌԴ օդատիեզերական ուժերի բոլոր ինքնաթիռները գտնվում են «Հմեյմիմ» ռուսական ավիաբազայում»,- Ռիա Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը:

Ավելի վաղ Reuters գործակալությունը հաղորդել էր, որ Հալեպ քաղաքի մոտակայքում անհայտ ռազմական ինքնաթիռ է կործանվել:

Հալեպի շրջանում վերջին օրերին չեն դադարում դաժան մարտերը Սիրիայի կառավարական զորքերի և ընդդիմադիր ուժերի միջև: Նախօրեին հրթիռակոծության է ենթարկվել նաև հայկական Նոր Գյուղ թաղամասը, որի հետևանքով 4 հայ է զոհվել, ինչպես նաև վնասվել է «Զվարթնոց» հայկական եկեղեցին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---