ՊՆ խոսնակ. Ըստ Վերահսկիչ պալատի ստուգումների, ՊՆ գնումների միայն 11%-ն է ռիսկային

ՊՆ խոսնակ. Ըստ Վերահսկիչ պալատի ստուգումների, ՊՆ գնումների միայն 11%-ն է ռիսկային

PanARMENIAN.Net - Վերջին օրերին Զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունները ապրիլյան քառօրյա պատերազմի հետ ուղիղ կապ չունեն: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Պաշտպանության նախարարության ներքին աուդիտի, ստուգումների, վերահսկողության մեխանիզմների շնորհիվ վերջին 6-7 տարիների ընթացքում պաշտպանության նախարարի կողմից բանակից ազատվել են մոտավորապես նույն օղակի՝ փոխգնդապետ, գնդապետ օղակի, նվազագույնը 130 պաշտոնյա, որից շուրջ կեսը ենթարկվել է քրեական պատժի: Եվ դրանք բոլորն էլ լուսաբանվել են», -ասել է Հովհաննիսյանը:

Վերջին շրջանում կալանավորվել են պաշտպանության նախարարության 3 նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, Սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական և հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ Մհեր Պապյանը, որոնք մեղադրվում են իշխանությունը չարաշահելու մեջ, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Անդրադառնալով ՊՆ պաշտոնյաների վերջին ձերբակալություններին՝ ՊՆ խոսնակը, մասնավորապես, ասել է. «Թարմ օրինակ բերեմ՝ մի քանի օր առաջ ձերբակալվեց փոխգնդապետ, և պատերազմից մի քանի օր առաջ ձերբակալվեցին գնդապետներ: Դրանք կապ ունեի՞ն պատերազմի հետ, իհարկե՝ ոչ: Դրանք ներքին վերահսկողության խնդիրներ են: Դրանք փաստեր են, պետք չէ խեղաթյուրել»:

Հովհաննիսյանն ընդգծել է, որ 2014 թվականի Վերահսկիչ պալատ ստուգումների համաձայն, պաշտպանության նախարարության գնումները շուրջ 89 տոկոսով ճանաչվել են բացարձակ օրինաչափ և նորմալ։ «11 տոկոսն է ընդամենը ճանաչվել որոշակի ռիսկային, ընդ որում ռիսկային ճանաչվածներն էլ դա զուտ միայն գնորդի, այսինքն, պաշտպանության նախարարության միայն խնդիրը չէր, այլ նաև տարբեր գնային առաջարկների, տարբեր օրենսդրական խնդիրների և այլն», - ասել է պաշտպանության նախարարի խոսնակը։

Նախնական քննության տվյալներով, կալանավորված պաշտոնյաները ձեռք են բերվել տարբեր ապրանքատեսակներ՝ շուկայականից բարձր գներով, իսկ որոշ դեպքերում գնումները եղել են չպահանջված։

Մասնավորապես՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ առանց համապատասխան պահանջարկի ՍՊ ընկերության հետ կնքվել է շուրջ 145 մլն դրամի պահեստամասերի մատակարարման վերաբերյալ պայմանագիր, որի արդյունքում ձեռք են բերվել չպահանջված պահեստամասեր՝ ակնհայտ ուռճացված գներով: ։

Ընթերցեք նաև. Ձերբակալված գեներալն ու գնդապետերը 145 մլն դրամի ուռճացված գործարք են կատարել

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---