Անթալիան մոտ $3,5 մլրդ կկորցնի արձակուրդների շրջանում

Անթալիան մոտ $3,5 մլրդ կկորցնի արձակուրդների շրջանում

PanARMENIAN.Net - Թուրքական Անթալիան 2016-ին կզրկվի ավելի քան 3 մլն ռուս և ԱՊՀ երկրների զբոսաշրջիկներից, և ավելի քան 1,75 մլն` Եվրոպայից: Այդպիսի կանխատեսում է արել Ռուսաստանի զբոսավարների ասոցիացիան` Անթալիայի քաղխորհրդի նիստի տվյալների վրա հղումով:

Կնվազեն նաև օտարերկրացի զբոսաշրջիկների միջին ծախսերը. 755 դոլարի փոխարեն, ինչպես 2015-ին էր, հանգստացողը միջին հաշվով շաբաթական կծախսի 400-500 դոլար: Այդպիսով, ասվում է կանխատեսման մեջ, մինչ արձակուրդների շրջանի ավարտն Անթալիան կկորցնի մոտ 3,5 մլրդ դոլար: Ըստ Անթալիայի զբոսաշրջության խորհրդի աշխատանքային խմբի անդամ Ռեջեփ Յավուզի, դա նշանակում է, որ զբոսաշրջային ոլորտը նահանջ կգրանցի 12 տարով:

Ըստ Անթալիայի քաղխորհրդի, այս տարվա առաջին 5 ամսում հանգստավայրն ընդունել է 1,17 մլն օտարերկրացի զբոսաշրջիկ, ինչը 49 տոկսով քիչ է 2015-ից: Ամենամեծ անկումը գրանցվել է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գծով` 85 տոկոսով, 2-ը սկանդինավյան երկրներն են 43 տոկոսով, 3-րդ տեղում` Գերմանիան է` 30 տոկոսով, 4-ը` Մեծ Բրիտանիան է 24 տոկոսով, հայտնում է Լենտա.ռու-ն:

Ավելի վաղ գերմանական Die Welt-ը Էրդողանին մեղադրեց զբոսաշրջային ճգնաժամի մեջ, որի վարած քաղաքականությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում ահաբեկչության համար, իսկ փոխզիջման գնալու անկարողությունը փչացնում են երկրի իմիջն աշխարհում:

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախկին նախարար, ազդեցիկ թուրք քաղաքական գործիչ Էրթուգրուլ Գյունայը հայտարարել էր, որ 2016-ին կարող է ամենաբարդը դառնալ Թուրքիայում օտարերկրյա զբոսաշրջության զարգացման համար վերջին երկու տասնամյակում:

Թուրքիայում 1300 հյուրանոց է հանվել վաճառքի Էգեյան և Միջերկրական ծովերի ափին` երկրում անվտանգության հետ կապված իրավիճակի վատթարացման և ՌԴ հետ ճգնաժամի պատճառով: Ամենից շատ է Անթալիայում վաճառվող հյուրանոցների քանակը` մոտ 410 հյուրանոց, որից 120-ը` 5-աստղանի: Որպես հյուրանոցների վաճառքի պատճառ նշվում են տնտեսական դժվարությունները, զբոսաշրջիկների հոսքի նվազումը եվրոպական երկրներից և ամրագրումների չեղարկումը, ինչպես նաև հյուրանոցների սեփականատերերի պարտքերը բանկերին:

Ընթերցեք նաև. 2016-ը Թուրքիայի զբոսաշրջության համար կարող է ամենաբարդը լինել վերջին 20 տարում

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---