Երեւանի եւ Մոսկվայի հարաբերությունները ռազմավարական գործընկերության բնույթ են կրում

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15 տարիների ընթացքում հարաբերությունները Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ բարեկամական եւ ռազմավարական բնույթ են կրում: Այդ մասին Երեւանում տված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Նիկոլայ Պավլովը: Նրա խոսքերով, հարաբերությունները դրական դինամիկա ունեն ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնագավառներում: «Այդ տեսանկյունից շատ կարեւոր են հանրապետությունների, ինչպես նաե կառավարությունների ղեկավարների փոխադարձ այցելությունները: Այդ հանդիպումների ընթացքում քննարկվում են երկկողմանի հարաբերությունների հեռանկարները, տարածաշրջանային խնդիրները, ինչպես նաեւ համագորածկցությունը միջազգային ասպարեզում»:



Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ տնտեսական համագործակցության մեջ որոշակի դժվարություններ կան, մասնավորապես, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տրանսպորտային հեռահաղորդակցության բացակայությունը: «Այնուամենայնիվ, 2006 թվականին մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը աճել է` հասնելով $426 մլն.-ի, 2005 թվականի $350 մլն.-ի փոխարեն»,- ասել է ռուս դիվանագետը: Նրա խոսքերով, աճում է նաեւ հայկական տնտեսությունում ռուսական ներդրումների չափը: «Դրա օրինակ կարող է ծառայել Հայաստանում ռուսական ընկերությունների գործնեությունը` «Գազպրոմ» ԲԲԸ եւ ԸԷՀ ՌԲԸ, «Արմենալ» գործարան, ինչպես նաեւ ռուսական «Վիմպելկոմ» հեռահաղորդակցության ընկերությունը»,- նկատել է Պավլովը: Ինչ վերաբերվում է հինգ հայկական ձեռնարկությունների շահագործմանը, որ Ռուսաստանին են փոխանցվել «գույք պարտքի դիմաց» համաձայնագրի շրջանակներում, ապա դա, դեսպանի կարծիքով, անհանգստացնում է ոչ միայն հայկական կողմին, այլեւ Ռուսաստանին: Հենց այդ խնդիրների լուծմանն է ուղղված տնտեսական համագործակցության հարցով հայ-ռուսասկան միջկառավարական հանձաժողովի գործնեությունը, որի համանախագահների վերջին հանդիպումն անցել է 2007 թվականի մարտի 5-ին Մոսկվայում: Նիկոլայ Պավլովը նաեւ ընդգծել է «Փոթի-Կովկաս» լաստանավային գետանացի շահագործման կարեւորությունը, ինչը թույլ կտա էապես ավելացնել ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ:



Դիվանագետը նաեւ նշել է հայ-ռուսական հաջող համագործակցությունը ռազմական եւ ռազմա-տեխնիկական բնագավառներում: «Համագործակցության շրջանակներում Ռուսաստանը մասնակցում է Իրանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանների պաշտպանությանը, ռուսական ռազմական բուհերում սովորում են հայ զոինվորականներ: Ռուսաստանը ռազմա-տեխնիկական գույք է մատակարարում Հայաստան` արտոնյալ պայմաններով»,- ընդգծել է Նիկոլայ Պավլովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---