Կովկաս-Փոթի լաստանավային փոխադրումը կբացվի ապրիլի սկզբին

PanARMENIAN.Net - Կովկաս նավահանգիստ (Ռուսաստան)-Փոթի (Վրաստան) ուղղության լաստանավի առաջին երթը նախատեսվում է ապրիլի սկզբին: Ինչպես հաղորդել են Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունում, լաստանավային փոխադրման գործարկումը տեղի կունենա փորձարկման աշխատանքներից հետո: Նշենք, որ լաստանավի սեփականատեր, «Ռեզերվ կապիտալ քորփորեյշնի» նախագահ Խակիմ Մատչանովը փետրվարի կեսին Երեւանում հայտարարել էր, որ լաստանավը ջրի վրա կիջեցվի մարտի 1-ին եւ կսկսի գործել մարտի 15-ից: Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավային հաղորդակցումը կիրականացվի երկու լաստանավերի միջոցով, որոնք կոգրծեն շաբաթը երկու անգամ: Լաստանավի տարողությունը կազմում է 50 վագոն, սակայն, այն կարելի է բեռնել նաեւ 340 կոնտեյներով եւ 86 ավոտմեքենաներով: Մեկ տախտակամածով 150 մ երկարությամբ եւ 22 մ լայնությամբ լաստանավի բարձման տեւողությունը կկազմի ընդամենը 1 ժամ, այն դեպքում, երբ այլ լաստանավերի բարձումը տեւում է 8-12 ժամ: Նախատեսվում է ընթացիկ տարում լաստանավերի միջոցով տեղափոխել 120 հազար տոննա բեռ, որ կներկրի Հայաստանը եւ 12 հազար տոննա բեռ հայկական արտահանվող ապրանքի հոսքից, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---