GPI. Հակամարտության պատճառով ՀՀ-ն՝ 1 տարում $1.5 մլրդ, Ադրբեջանը՝ $10 մլրդ է կորցրել

GPI. Հակամարտության պատճառով ՀՀ-ն՝ 1 տարում $1.5 մլրդ, Ադրբեջանը՝ $10 մլրդ է կորցրել

PanARMENIAN.Net - Հայաստանը 162 երկրներից 110-րդն է Խաղաղասիրության միջազգային ինդեքսում: Այդ մասին է ասվում Տնտեսության և խաղաղության ինստիտուտի՝ հունիսի 8-ին հրապարակված հետազոտությունում:

2015 թվականին ՀՀ-ն 91-րդն էր: Դիրքի վատթարացման պատճառներից են միջազգային կոնֆլիկտները, ռազմականացվածության աճը, հասարակական անվտանգության վատթարացումը:

Կենտրոնը ենթադրում է, որ ՀՀ-ն 2015 թվականին կորցրել է 1.5 մլրդ կոնֆլիկտի պատճառով:

Ադրբեջանը ցանկում 134-րդն է: Ըստ հետազոտության տվյալների, 2015-ին նա կորցրել է $10 մլրդ հակամարտության պատճառով:

Վրաստանը ցանկում 85-րդն է, Իրանը՝ 133-րդը, Թուրքիան՝ 145-րդը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---