ԱՄՆ Սենատի դեմոկրատները պահանջում են խստացնել զենքի վաճառքի հսկողությունը

ԱՄՆ Սենատի դեմոկրատները պահանջում են խստացնել զենքի վաճառքի հսկողությունը

PanARMENIAN.Net - Դեմոկրատներն ԱՄՆ Սենատում պահանջում են քվեարկության դնել մի օրինագիծ, որով ենթադրյալ ահաբեկիչների ցուցակում ընդգրկված անձանց կարգելվի զենք և պայթուցիկ նյութեր ձեռք բերել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Սենատում Դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Հարրի Ռիդը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք մտադիր ենք որքան հնարավոր է արագացնել քվեարկությունը: Արդարացում չկա այն հանգամանքին, որ ենթադրյալ ահաբեկիչները կարող են զենք գնել»,-ասել է Ռիդը, որի խոսքերը մեջբերել է Washington Examiner-ը:Ելույթ ունենալով Սենատում` Ռիդը քննադատել է հանրապետականներին, որոնք չսատարեցին զենքի վերահսկողության մասին օրինագծին, որը դեմոկրատները փորձում են առաջ տանել արդեն մի քանի տարի շարունակ:

Օռլանդո քաղաքի միասեռականների ակումբներից մեկի վրա հունիսի լույս 12-ի գիշերը հարձակման արդյունքում 50 մարդ է զոհվել, ևս 53-ը վիրավորվել։ Իրավապահ մարմիններում աղբյուրների փոխանցմամբ, կրակողը եղել է աֆղանական արմատներով ԱՄՆ քաղաքացի 29-ամյա Օմար Մատինը։ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրահանգել է դաշնային կառավարությանն աջակցել Օռլանդոյի իրավապահ մարմիններին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---