Խորհրդարանական ընտրություններ. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները սկսել են իրենց աշխատանքը Հայաստանում

PanARMENIAN.Net - Նախօրեին Երեւանում բացվել է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական Հաստատությունների եւ Մարդու Իրավունքների Գրասենյակը (ԺՀՄԻԳ) մայիսի 12-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությունը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակում, առաքելությունը գտնվում է Հայաստանում ՀՀ Արտաքին գործերի նախարարության հրավերով: Տասներեք փորձագետներ կգտնվեն Երեւանում եւ քսանինը երկարաժամկետ դիտորդներ կտեղաբաշխվեն ամբողջ երկրով: ԺՀՄԻԳ-ը խնդրանքով դիմելու է ԵԱՀԿ մասնակից պետություններին` ներկայացնել եւս 300 կարճաժամկետ դիտորդներ ընտրությունների օրը ընտրական տեղամասերի բացումը եւ փակումը, քվեարկությունը, ձայների հաշվարկը եւ արդյունքների ամփոփումը դիտարկելու համար: Առաքելությունը գնահատելու է խորհրդարանական ընտրությունների համապատասխանությունը ժողովրդավարական ընտրական գործընթացների սկզբունքներին, ներառյալ այն պարտավորություններին, որոնց համաձայնություն են տվել բոլոր 56 ԵԱՀԿ մասնակից պետությունները, ինչպես նաեւ ազգային օրենսդրությանը: Դիտորդները աչալուրջ հետ-ելու են քարոզարշավի ընթացքին, ընտրական հանձնաժողովների եւ համապատասխան պետական մարմինների աշխատանքին, ընտրական օրենսդրությանը եւ դրա կիրառմանը, լրատվական միջավայրին եւ ընտրական վեճերի լուծմանը: »Վերջերս փոփոխված Հայաստանի ընտրական օրենսգիրքը ապահովել է ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար առողջ իրավական բազա, սակայն իշխանությունների համար մարտահրավեր է հանդիսանում դրա կիրառման մեջ բարի կամք դրսեվորելը, որպեսզի այս եւ հետագա ընտրությունները անցնեն ԵԱՀԿ պարտավորություններին համապատասխան«, - ասաց դեսպան Բորիս Ֆռլեցը: Առաքելությունը ծրագրում է իր ուժերը միավորել ԵԱՀԿ Խորհդարանային Վեհաժողովի կարճաժամկետ դիտորդների հետ, որոնց գլխավորելու է ԵԱՀԿ ԽՎ-ի փոխնախագահ Տոնե Տինգսգաարդը: Առաքելությունը նաեւ համագործակցելու է Եվրախորհրդի եւ հավանական է նաեւ Եվրոպական Խորհրդարանի խորհրդարանային պատվիրակությունների հետ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը եւ ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակը գործում են իրարից անկախ` առանձին մանդատների համաձայն:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---