«Բորուսիան» Մխիթարյանի վերաբերյալ որոշում կկայացնի առաջիկա օրերին

«Բորուսիան» Մխիթարյանի վերաբերյալ որոշում կկայացնի առաջիկա օրերին

PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» սպորտային տնօրեն Միխաել Ցորկը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ակումբը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ որոշում կկայացնի առաջիկայում, հայտնում է Metro-ն:

«Արսենալն» ի թիվս այլ ակումբների հետաքրքրվում է հայ ֆուտբոլիստի ծառայություններով: Ըստ ԶԼՄ-ների, «Արսենալը»` մոտ $35 մլն է առաջարկում Մխիթարյանի համար և տարեկան $ 7.5 մլն աշխատավարձ: «Չելսին»՝ առաջարկել է ֆուտբոլիստի համար ավելի քան €60 մլն, թուրինյան ակումբն առաջարկում էր մոտ $35 մլն:

«Մխիթարյանի ապագայի մասին վերջնական որոշումը կկայացվի այս շաբաթ»,-ասել է Ցորկը Bild-ին:

«Բորուսիայի» հետ Մխիթարյանի պայմանագիրը սպառվում է 2017-ին: Մխիթարյանն արդեն մի քանի ամիս է մերժում է պայմանագիրը երկարացնելու «Բորուսիայի» առաջարկը: Նրան առաջարկում են տարեկան €7մլն աշխատավարձ, սակայն Մխիթարյանը մի շարք հետաքրքիր առաջարկներ է ստացել Եվրոպայի առաջատար ակումբներից:

Ընթերցեք նաև. Bild. Մխիթարյանն իր ապագայի մասին վերջնական որոշումը կկայացնի առաջիկա օրերին

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---