Բռնցքամարտիկ Հովհաննիսյանը` երիտասարդական ԵԱ-ի եզրափակչում

Բռնցքամարտիկ  Հովհաննիսյանը`   երիտասարդական ԵԱ-ի եզրափակչում

PanARMENIAN.Net - Անապայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում գերծանր Գուրգեն Հովհաննիսյանն առավելության է հասել վրացի մարզկի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ, որտեղ չեմպիոնական տիտղոսը կվիճարկի Ռուսաստանի ներկայացուցչի հետ:

69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը կիսաեզրափակչում զիջել է ռուս մրցակցին և բավարարվել բրոնզե մեդալով:

Մինչ այդ 49 կգ քաշային Արսեն Աբգարյանն ու 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը նվաճել էին Եվրոպայի առանության բրոնզե մեդալներ, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Եզրափակիչ մենամարտը կկայանա հունիսի 14-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---