Հարկային օրենսգրքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է

Հարկային օրենսգրքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը բուռն քննարկումներից հետո առաջին ընթերցմամբ ընդունել է Հարկային օրենսգրքի նախագիծը: Կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ` 21-ը, 18-ը ձեռնպահ է մնացել:

Մինչ օրինագծի ընդունումը պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ նախագիծը քվեարկության է դրվել խախտումներով, քանի որ չեն ներկայացվել տնտեսության վրա ազդեցության վերաբերյալ ուսումնասիրությունները: Նա առաջարկել էր հանել օրինագիծը քվեարկությունից:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր հերթին հայտարարել է, որ խմբակցությունը ձեռնպահ կմնա և կպատրաստի առաջարկների փաթեթ:

Օրենսգրքի ընդունմանը դեմ են հանդես եկել նաև «Համախմբում», ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ, ՕԵԿ խմբակցությունները և մի շարք անկախ պատգամավորներ: Նրանց կարծիքով, օրենգրքի ընդունումը կնպաստի երկրի տնտեսական վիճակի վատթարացմանը, հայտնում է «Sputnik-Արմենիան»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, թե քննարկումների շարք է սկսվում, և երկրորդ ընթերցման ժամանակ խորհրդարանականների բոլոր առաջարկները հաշվի կառնվեն:

Ընթերցեք նաև. Պարտադիր կուտակայինին անցումը ևս 1 տարով կհետաձգվի. ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ հավանություն է տվել

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---