ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է Թբիլիսիի կողմից ուժի չկիրառման մասին համատեղ հայտարարության մերժումը

ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է Թբիլիսիի կողմից ուժի չկիրառման մասին համատեղ հայտարարության մերժումը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ-ն ոչ կառուցողական է անվանել Թբիլիսիի դիրքորոշումը, որը Անդրկովկասի գծով Ժնևյան բանավեճերի ժամանակ հրաժարվել է ուժի չկիրառման մասին համատեղ հայտարարությունից:

Անդրկովկասի խնդիրների վերաբերյալ Ժնևյան բանավեճերի 36-րդ փուլը տեղի է ունեցել հունիսի 14-15-ին: Ռուսասկան պատվիրակությունը գլխավորում էր պետքարտուղար, ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:

«Ուժի չկիրառման մասին Ժնևյան բանավեճերի մասնակիցների համատեղ հայտարարության փաստացի մերժումը Թբիլիսիի կողմից ընկալվել է որպես ոչ կառուցողական մոտեցում բանակցությունների կարևորագույն թեմային»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Ժնևում հանդիպման ժամանակ «դրական դինամիկա է գրանցվել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի Վրաստանի հետ սահմանամերձ շրջաններում միջադեպերի կանխման և դրանց արձագանքման համատեղ մեխանիզմների մշակման ուղղությամբ աշխատանքում»:

Ավելի վաղ Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ վրացական իշխանությունները ճիշտ ուղի և ռազմավարություն են ընտրել, որը դրական արդյունքի կհանգեցնի: Իվանիշվիլին նշել է, որ Աբաշիձեի և Կարասինի երկխոսությունն այլընտրանք չունի: «Մենք ճիշտ ուղի ենք ընտրել և պետք է ամեն ինչ անենք, գրավելու համար մեր եղբայր աբխազներին ու օսերին: Վրաստանը պետք է այնքան ուժեղ դառնա, որպեսզի մեր եղբայրները ցանկություն ունենան ապրելու մեր հետ: Մենք ոչ ոքի չենք ստիպելու ինչ-որ բան ուժով անել և արդյունք անպայման կլինի: Համբերություն է հարկավոր»,-ասել է Իվանիշվիլին:

Ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 2008թ. օգոստոսյան 5-օրյա պատերազմից հետո մի կողմից Վրաստանի և մյուս կողմից Հարավային Օսեթիայի, Աբխազիայի ու ՌԴ միջև: Օգոստոսի 26-ին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունը: Սեպտեմբերի 2-ին Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, արգելակվեց ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը:

Երկխոսությունը ՌԴ և Վրաստանի միջև վարում են Վրաստանի նախագահի ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման գխով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---