Ընդդիմադիր և իշխանական ուժերը ԸՕ շուրջ փոխհամաձայնության մասին հայտարարություն են ստորագրել17 հունիսի 2016 - 09:16 AMT PanARMENIAN.Net - Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության միջև 4+4+4 ձևաչափով ընթացող բանակցությունների արդյունքում Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովի դահլիճում հունիսի 16-ին ստորագրվել է նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպման տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին հայտարարությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Հայտարարությունը ստորագրել են Ազգային ժողովի ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» խմբակցությունները, ինչպես նաև իշխանական Հանրապետական և Դաշնակցություն խմբակցությունները: Բանակցություններին մասնակցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց ստորագրությունը չեն դնի Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանության ներկայացրած առաջարկների տակ, այլ կպահպանեն չեզոքություն և հանդես կգան առանձին հայտարարությամբ: 4+4+4 ֆորմատով ամիսներ շարունակվող բանակցություններից հետո, հունիսի 16-ին իշխանությունը հայտարարեց, թե պատրաստ է քաղհասարակության և ընդդիմության ներկայացրած հինգ պահանջներից չորսին լուծումներ տալ, և, ըստ այդմ, փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում։ Այդ փոփոխությունների համաձայն, կուսակցությունների համար հասանելի կլինեն անգամ այն տեղամասերում ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները, որտեղ նրանք չեն ունեցել հանձնաժողովի անդամներ կամ վստահված անձինք։ Ընտրողները քվեարկությանը կմասնակցեն միայն նույնականացման քարտերով, որոնք պետությունը մինչև ընտրությունները կտրամադրի անվճար։ Քվեարկությունից առաջ կստուգվեն նաև ընտրողների տասը մատնահետքերը։ Բոլոր 2000 տեղամասերում կտեղադրվեն տեսախցիկներ, ընտրական գործընթացը կհեռարձակվի նաև ուղիղ եթերով։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |