Հարվարդի ուսանողները կհետազոտեն ՀՀ-ն ու տարածաշրջանը18 հունիսի 2016 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին ՀՀ Կենտրոնական բանկը Հարվարդի համալսարանի Ռուսական և եվրասիական ուսումնասիրությունների Դեվիս Կենտրոնի հետ կնքել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը և Դեվիս կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդրա Վաքրուն: Հուշագրի համաձայն, ՀՀ ԿԲ-ի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը յուրաքանչյուր տարի կհյուրընկալի Հարվարդի համալսարանի 3-4 ուսանողների, որոնք իրենց պրակտիկայի շրջանակում կիրականացնեն Հայաստանի ու տարածաշրջանի վերաբերյալ հետազոտություններ: Հարվարդի համալսարանի և Կենտրոնական բանկի այս գործակցությունն սկսել է 3 տարի առաջ, և այժմ հուշագրով այն ամրապնդվում ու երկարաժամկետ համագործակցության է վերածվում, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը: Նույն հուշագրով, իր հերթին Հարվարդի համալսարանը տարեկան կհյուրընկալի ՀՀ ԿԲ-ի 2 աշխատակցի՝ ֆինանսների, մակրոտնտեսագիտության, հանրային կառավարման բնագավառներում ակադեմիական հետազոտություններ իրականացնելու նպատակով: Այս հուշագիրը ՀՀ ԿԲ-ի և Հարվարդի համալսարանի գործակցության կարևորագույն ձեռքբերումն է: Այն հետազոտություններ իրականացնելու յուրօրինակ հնարավորություն կընձեռի ինչպես ԿԲ-ի աշխատակիցներին, այնպես էլ Հարվարդի համալսարանի ուսանողներին և էապես կնպաստի գիտելիքների ձեռքբերմանը, հետազոտական կարողությունների զարգացմանը և դրանց միջազգային փոխանակմանը: Հուշագիրը գիտելիքների կրկնապատկման և փոխանակման հարցում միջազգային պատրաստակամության լավագույն նմուշ է: «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնը» ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներով հագեցված համալիր է։ Այստեղ ստեղծված են անհրաժեշտ պայմաններ՝ տնտեսագիտության և ֆինանսների բնագավառում բազմակողմանի ուսումնահետազոտական աշխատանքների իրականացման համար։ Կենտրոնում անցկացվում են տնտեսագիտության և ֆինանսների բնագավառներին առնչվող կրթական, տարածաշրջանային և միջազգային ուսումնական ծրագրեր (սեմինարներ)։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |