Ղարաբաղ. ԵՄ-ն կարող է լծակներ օգտագործել բանակցային գործընթացին աջակցելու համար

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հաստատել է մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղ այցելելու իր մտադրությունը, սակայն կոնկրետ ամսաթիվ չի նշել: Այդ մասին Պիտեր Սեմնեբին ասել է լրագրողներին Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ Երեւանում ԼՂՀ ներկայացուցչությունում մարտի 23-ին կայացած հանդիպումից հետո: Նրա խոսքերով, Երեւանում նա մեկօրյա այցով է գտնվում, ուր նա ժամանել է Մոսկվայից եւ մտադիր է այստեղից մեկնել Բրյուսել, եւ պարզապես չի հասցնի այցելել Լեռնային Ղարաբաղ: Մեկնաբանելով իր տարածաշրջանային այցելությունների ակտիվացումը վերջին ժամանակներս` Սեմնեբին նշել է, որ ԵՄ-ն հետաքրքրվում է տարածաշրջանով եւ այն խնդիրներով, որոնց բախվում են Հարավային Կովկասի երկրները: Նա նաեւ նշել է, որ վերջերս Եվրամիություն մտած երկու նոր երկրները ավելի են մոտեցրել Եվրամիությանը Հարավային Կովկասին: «ԵՄ-ն ոչ միայն Մեծ Սեւծովյան տարածաշրջանի իրադարձությունների դիտորդն է, այլեւ դրանց անմիջական մասնակիցը»,- նշել է նա:



Պատասխանելով ճնշման մասին հարցին, որն իրականացվում է եվրոպական կառույցների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի վրա` Պիտեր Սեմնեբին նշել է, որ միջազգային հանրությունն ու, առաջին հերթին, ԵԱՀԿ ՄԽ-ն, սպասումներ ունեն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կհամաձայնվեն զիջողական առաջակություններին: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ հակամարտության կողմերը, այսինքն` Հայաստանը, Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը, պետք է դրան սեփական ցանկությամբ հանգեն: Սեմնեբիի խոսքերով, ԵՄ-ն կարող է օգտագործել իր ունեցած լծակներն ու գործիքները` Նոր եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում, բանակցային գործընթացին եւ ԵԱՀԿ ՄԽ ջանքերին աջակցելու համար: «Ես վստահ եմ, որ կարելի է շատ բան անել շփումների խրախուսման եւ վստահության մեծացման համար»,- նկատել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը:



Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով խաղաղ գործընթացին զուգահեռ Ադրբեջանի կողմից հչող ռազմատենչ հայտարարությունները` Պիտեր Սեմնեբին հայտարարել է. «Ես չեմ ցանկանում այժմ մեկնաբանել այս կամ այն կողմից հնչած որեւէ հայտարարություն: Հակամարտության կարգավորման համար վստահություն եւ համերաշխություն է պետք: Դա շատ կարեւոր պահ է, եւ հենց այս հարցում կարող է իր ներդրումն ունենալ Եվրոպական Միությունը», հայտնում է Regnum-ը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---