Հայտնի բասկետբոլիստ Բրայանտ Դանստոնը միացել է Հայաստանի հավաքականին20 հունիսի 2016 - 11:25 AMT PanARMENIAN.Net - 30-ամյա ամերիկացի հայտնի բասկետբոլիստ Բրայանտ Դանստոնը ժամանել է Հայաստան և ազգային հավաքականի կազմում կնախապատրաստվի հունիսի 28-ին Մոլդովայում մեկնարկելիք Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Դանստոնը 2014 և 2015-ին ճանաչվել է Եվրոլիգայի լավագույն պաշտպան: 206 սմ հասակ ունեցող խաղացողը կսկսի մասնակցել հավաքականի մարզումներին: «Ակումբային ելույթների պատճառով Դանտսոնը մեզ չկարողացավ միանալ հավաքի սկզբում, բայց այժմ նա Երևանում է և մեծ ցանկություն ունի հաջող ելույթներ ունենալ Հայաստանի հավաքականում: ՖԻԲԱ-ն թույլատրում է յուրաքանչյուր հավաքականի իր կազմում ունենալ մեկ արտասահմանցի խաղացող և օգտվելով այդ իրավունքից՝ մենք հրավիրել ենք Դանստոնին, ով Հայաստանի վաղեմի բարեկամն է»,- ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը: Հայաստանի հավաքականը հունիսի 26-ին մեկնելու է Մոլդովա, որտեղ կկայանա Եվրոպայի 2016թ. փոքր երկրների առաջնությունը: Կարդացեք նաև՝ Սկսնակ ամերիկացի բասկետբոլիստը կմիանա Հայաստանի երիտասարդական հավաքականին Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով |