Բաքվում «Ֆորմուլա-1»-ի Գրան պրիի հաղթող. Ստիպված էի երկար կանգնել զուգարանի հերթերում

Բաքվում «Ֆորմուլա-1»-ի Գրան պրիի հաղթող. Ստիպված էի երկար կանգնել զուգարանի հերթերում

PanARMENIAN.Net - Բաքվում «Ֆորմուլա-1» ավտոմրցաշարի Գրան պրիի հաղթող Նիկո Ռոսբերգը մրցափուլից հետո խնդրել է կազմակերպիչներին հաջորդ տարի ավելացնել զուգարանների քանակը:

Մրցափուլից հետո Նիկոն հայտարարել է, որ հանգստյան օրերին Բաքվում իրեն շատ բան զարմացրեց` անվտանգության ավտոմեքենաների բացակայությունը, միջադեպերը մրցափուլի ժամանակ և էլի որոշ բաներ: Պարզվեց, որ Mercedes-ի պիլոտը նյարդայնացել էր, քանի որ ստիպված է եղել երկար կանգնել զուգարանի հերթում:

«Շատ ավելի լավ կլիներ, եթե կազմակերպիչներն ավելի շատ զուգարաններ նախատեսեին: Այս հանգստյան օրերին ես չափից շատ ժամանակ եմ անցկացրել հերթերում»,-ասել է Ռոսբերգը, հայտնում է autosport.com-ը:

Ավելի վաղ հայտնի իսպանական Marca պարբերականը նյութ հրապարակեց Բաքվում կայանալիք Եվրոպայի Գրան պրիի Formula 1 մրցումների մասին: Պարբերականը պնդում է, որ Formula-1 անցկացնելու համար Բաքուն ավելի քան €80 մլն է վճարել: Նշվում է նաև, որ իսպանացի մասնակից Ֆերնանդո Ալոնսոն մոտ €2 մլն է ստացել կամ ստանալու է` Եվրոպայի Գրան պրիի դեսպան դառնալու համար: Ինչպես հայտնի է, Ադրբեջանի և Formula 1-ի միջև պայմանագրի գումարը կոմերցիոն գաղտնիք է և պաշտոնապես չի հրապարակվում:

Ընթերցեք նաև. Բաքուն ավելի քան €80 մլն է վճարել Formula 1-ի անցկացման համար

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---