Հայաստանում հավատարմագրված դիվանագետներն իրենց ցավակցությունն են հայտնում հայ ժողովրդին

PanARMENIAN.Net - Հայաստանում Իտալիայի դեսպանատունը ցավակցություն է հայտենլ Հայաստանի իշխանություններին եւ ողջ հայ ժողովրդին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ մահվան կապակցությամբ: «Իմ եւ Իտալիայի ողջ ժողովրդի անունից իր խորին ցավակցությունն եմ հայտնում ծանր կորստի կապացությամբ»,-հայտարարել է Հայաստանում Իտալիայի ժամանակավոր հավատարմատար Ռոբերտո Նոչելլան: «Բելառուսում Ա.Ն. Մարգարյանին ճանաչում եւ հարգում էին որպես պետական եւ քաղաքական ականավոր գործիչ, ով իր բոլոր ուժերը նվիրաբերել է Հայաստանին անձնվիրաբար ծառայելուն եւ նշանակալի ներդրում է ունեցել հայ-բելառուսական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում»,-ասվում է Երեւանում Բելառուսի դեսպան Մարինա Դոլգոպոլովայի ցավակցական ուղերձում: Իր հերթին Ա.Մարգարյանի մահվան կապակցությամբ իր խորին ցավակցություն է հայտնում ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ալիռեզա Հաղիղյանը: Հայ ժողովրդին, ՀՀ կառավարությանը եւ հանգուցյալի ընտանիքին ուղղված ցավակցական ուղերձում նշվում է, որ Անդրանիկ Մարգարյանի վարչապետության օրոք առավել ակտիվորեն զարգացան Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության բարեկամական կապերը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---